28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Շատ հետաքրքիր մի դրվագ

«Ես մեկ մեսիջ եմ տեսել. այնտեղ շատ հետաքրքիր մի դրվագ կար, երբ ինքն ասում էր, որ լավ հարաբերություններ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին: Քաղաքագետը ուշադրություն հրավիրեց «ունեցել» բառի վրա. «Այդ եզրույթից կարելի է եզրակացնել, որ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև հարաբերությունները լավ չեն կամ ընդհանրապես չկան»,-նշեց նա:

Համբարյանի խոսքով՝ հարցազրույցում տեղ գտած մյուս տեսակետներն առաջին անգամը չէ երկրորդ նախագահը հնչեցնում: «Եվ հայ-թուրքական հարաբերությունների, և սահմանադրական բարեփոխումների, և սոցիալ-տնտեսական վատ վիճակի վերաբերյալ ինքը նորություններ չի ասել: Սոցիալ-տնտեսակի վիճակի հետ կապված, հիշենք, նախորդ տարի ինքը լեկցիայով էր հանդես եկել՝ «ջարդուփշուր անելով» Տիգրան Սարգսյանի կառավարման մեթոդները:

Այնպես որ այդ հարցազրույցի կարևոր եզրույթը ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններն են, երբ ԲՀԿ-ի քանդվելուց հետո երկրորդ նախագահը խոսեց այդ մասին»: Հարցին, թե Քոչարյանի վերադարձի մասին ակնարկ կար արդյոք հարցազրույցում, քաղաքագետը պատասխանեց. «Նա երբևիցե չի թաքցրել, որ մնում է քաղաքական դաշտում, ակտիվ է բավական: Ճիշտ է՝ շատ իրեն ցույց չի տալիս, բայց բավական ակտիվ է, հարկ եղած դեպքում հայտարարություններով է հանդես գալիս: Ի տարբերություն առաջին նախագահի, ով տասը տարի իր մասին իմաց չէր տալիս՝ Ռոբերտ Քոչարյանի պարագայում դա ասել հնարավոր չէ»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ