19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աղմկահարույց օրինագիծը Մեջլիսի օրակարգ չի մտնի. թուրքագետ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է քրդական ծագումով թուրք պատգամավորի՝ խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ ներկայացնելուն: Հիշեցնենք, որ Թուրքիայի ՛՛Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՛՛ կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարան է ներակայացրել աղմկահարույց մի օրինագիծ-առաջարկ, որով առաջարկում է ընդունել Հայոց  ցեղասպանության համար երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին հայերից ներողություն խնդրել պաշտոնապես՝ ողջ […]

Շառից, փորձանքից հեռու

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես կգա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Որոշումը քիչ առաջ կայացվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որի ժամանակ քննարկվում էր այն հարցը՝ արդյոք պե՞տք է պայմանագրի քննարկման շուրջ հանդես գալ հարակից զեկույցով, թե՞ ոչ: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե […]

Գործադիրն անցնում է ՛՛կոշտ՛՛, բայց եւ անհրաժեշտ մեթոդների

՛՛Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության և ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ, հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ՛՛,-հայտարարել հանրապետության վարչապետը նոյեմբերի […]

Այս համակարգն ինչ-որ իմաստով կջարդվի. Ս. Մարգարյան

Ազգային ժողովում ընթանում են ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնած ՛՛Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ՛՛ թեմայով խորհրդարանական համատեղ լսումներ:  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նկատեց, որ պետությունը անձի նկատմամբ բավական լուրջ տեղեկատվության է տիրապետում, հարցրեց՝ ո՞րն է երաշխիքը, որ այն ինչ-որ չարամիտ նպատակով ինչ-որ […]

Թղթածրարները պատրաստ են

՛՛ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին՛՛ որոշման նախագծի թղթածրարները պատրաստ են՝ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին ուղարկվելու համար: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Բավ եղավ էլի…

՛՛Հայրենիք և պատիվ՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ընդունում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինան գաղափարը հանդես գալ նախագահի իմպիչմենթի պահանջով, սակայն ըստ նրա՝ որևէ որոշում կայացնելուց կամ առաջարկ անելուց առաջ պետք է հաշվարկել: ՛՛Ով ով Նիկոլին շատ դրական եմ վերաբերում, մտածող երիտասարդ է, գործիչ է, բայց պիտի հաշվարկեր, եթե նման տիպի խնդիր է առաջարկում, որքանով ներկայիս […]

Մեկ սխալ է արել Փաշինյանը

Քաղաքական ու լրատվական դաշտում մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթացը սկսելու մասին: Ոմանք Նիկոլ Փաշինյանին մեղադրում են իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու մեջ, Բաղրամյան 26-ից թելադրված քայլ, ոմանք նրա նախաձեռնությունը դիտարկում են որպես սովորական պոպուլիզմ, իսկ ահա շատերն էլ չկասկածելով պատգամավորի անկեղծությանը՝ համոզված են, որ նա գործել է […]

Կարող է՝ այդ օրը հենց տնտեսական հանձնաժողովը լինի. Մելքումյանը՝ Րաֆֆու ժողովից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ եռյակը, իր տեղեկություններով, դեռևս չի քննարկել դեպտեմբերի հինգին հրավիված ՛՛Քաղաքացիական ժողովի՛՛ մասնակցության հարցը: Նշենք, որ ժողովը հրավիրել է ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ՛՛Մինչև դեկտեմբերի հինգ ժամանակ կա, կքննարկենք, կարծում եմ՛՛,-նշեց նա: Հարցին՝ հետաքրքիր է, թե ինչ է ասելու Ր. Հովհաննիսյանը, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. ՛՛Ո՞նց […]

Օդ բարձրանալը արդեն հերոսություն էր.ինչո՞ւ են բամբասում զոհվածներից /վիդեո/

2014 թվականի նոյեմբերի 12-ը հայ ժողովրդի համար մահաբեր օր էր: Արցախում Մի-24 ուղղաթիռը խոցվեց ադրբեջանական զինուժի կողմից : Դեպքը տեղի ունեցավ  արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ։ 10 օր հետո հայկական կողմին հաջողվեց ետ բերել զոհված երեք օդաչուների աճյունները: Նրանք հետմահու պարգևատրվեցին ու զինվորական պատվով թաղվեցին ՛՛Եռաբլուր՛՛ պանթեոնում: ՛՛Օդ բարձրանալն արդեն հերոսություն էր՛՛,-պատասխանելով  մեր հարցին ասաց մարդու […]

Փուչիկը կտրաքի

”Կներեք, իսկ ո՞վ է ասել, որ նրանք ընդդիմություն են, նրանք իրենք իրենց էլ ընդդիմություն չեն կոչում: Իրենց կոչում են ոչ իշխանական, ՛՛այլընտրանք՛՛, այլ տերմիններով, որոնք ոչ մի առնչություն չունեն քաղաքագիտության հետ, բայց ընդդիմություն չեն կոչվում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ՛՛Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի’’ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ պատասխանելով հարցին՝  եթե ՛՛եռյակն՛՛ իսկապես ընդդիմադիր դաշտում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի