14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանին ոչինչ չի զսպում»

«Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ համակողմանի գործակցությունը այնպիսի ոլորտներում. ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը»,-այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոնեսթի վեհաժողովի շրջանակներում: Նա նշեց, որ Հայստանը բոլոր ոլորտներում ու հնարավոր ձևաչափերով պատրաստ է շարունակել ԵՄ-ի հետ համապարփակ […]

Հայաստանը կարևորում է ԵՄ հետ ներկա հարաբերությունների մակարդակի պահպանումը

 Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկում է տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես եկավ ելույթով ու նշեց. «Նորություն ասած չեմ լինի, որ ԵՄ-ն հանդիսանում է կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը, և Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ ներկա հարաբերությունների մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը […]

Ինչու են եվրոպացիները «փոխվել»

«Եվրոպացի գործընկերներն են ասել, իրենց էլ հարցրեք»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչու այսօր Երևանում մեկնարկած Եվրանեսթի վեհաժողովի ժամանակ եվրոացի գործընկերները կոչ արեցին չխաղալ ընտրությունների հետ, ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հարցին, թե մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովին Հայաստանը կստորագրի՞ որևէ փաստաթուղթ ԵՄ հետ, նա պատասխանեց. «Մենք ավարտական փուլում ենք գտնվում: Խորհրդատվություններ […]

Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի. Շարմազանովը Լիտվացի պատգամավորներին

Այսօր Լիտվայի խորհրդարանում ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանականների հետ: Մասնավորապես, Լիտվայի Սեյմասի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի և մյուս ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին: Շարմազանովը նշել է. «Թե Հայաստանի Հանրապետությունը, թե Արցախի Հանրապետությունը ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն են: Ղարաբաղյան հարցի կարգավորումը […]

Ռիչարդ Կիրակոսյանը մտահոգված է

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր Եվրանեսթի մարդու իրավունքների հանձնաժողովում ելույթ ունենալով՝ նշեց, որ ԱլԳ-ն ու եվրոպական գործընկերությունը լուծում չեն Հայաստանի բոլոր խնդիրների համար, բայց լավ միջոց են Հայաստանի բարեփոոխիչների համար, որ արձանագրեն այն բոլոր թերություններն ու բացթողու,ները, որ մենք ունենք: «Մենք տեսնում ենք՝ քաղաքական անպտղաբերության որոշակի մակարդակ է Հայաստանում, պետք է ունենալ ավելի […]

Սադոյանը գտավ ելքը

ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման հետ կապված հարցերով օրեր առաջ հանդիպումներ ու քննարկումներ ունեցավ քաղաքական կուսակցությունների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը  նշեց, որ քննարկվել է երկու հարց, որոնցից առաջինը վերաբերում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բանախոսը նշեց, որ բոլորը ցնցվել […]

Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն կհանդիպեն մարտի 20-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն մարտի 20-ին` Աստանայում, որտեղ կքննարկեն Ուկրաինայի հարցն ու համաշխարհային տնտեսությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլը, տեղեկացնում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ մարտի 12-ին և մարտի 13-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով Աստանայում պետք է կայանար երեք երկրների ղեկավարների հանդիպումը, սակայն հանդիպումից […]

Պուտինն այլ որոշում չէր կարող կայացնել

Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի կապակցությամբ արվող բոլոր միջոցառումները պարզապես առիթ են`աշխարհի ուշադրությունը բեւեռելու այս ողբեգության վրա: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց Արեւմտահայոց ժառանգների միության ներկայացուցիչ Արագած Ախոյանը: Նա նշեց, որ ինքն այդ միջոցառումներից այլ սպասելիքներ չունի: «Մենք պետք է կարողանանք առավելագույնս հայանպաստ օգուտներ ստանալ: Այդ միջոցառումները որակական առումով վատը […]

Եվրանեսթի վեհաժողովին բարձրացվեց Շանթ Հարությունյանի ու ընկերների հարցը

«Ես կիսում եմ Թևան Պողոսյանի այն մտահոգությունը, որ ԵՄ-ից գուցե ավելի մեծ ներգրավվածություն պետք է ապահովվեր քաղաքացիական հասարակությունների մասով, և կոչ կանեմ Եվրանեսթին մյուս անգամ ավելի մեծ ներգրավվածություն ապահովել քաղաքացիական հասարակության ֆորումին՝ նման միջոցառման կազմակերպման համար, այս անգամ մենք որևէ մասնակցություն չենք ունեցել ցավոք»,-այսօր Եվրանեսթի վեհաժողովի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը: Արձագանքելով Արտակ […]

Դրանից հետո շփման գծում լարվածությունն ավելի է խորացել. եվրոպացի գործընկերոջ ակնարկը ԵՏՄ-ի վերաբերյալ

Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորոմի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկիի համոզմամբ՝ Հայաստանի ապագան Եվրոպան է: Այս մասին նա հայտարարեց այսօր Երևանում ընթացող Եվրանեսթի վեհաժողովի ժամանակ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու տեսանկյունից, երբ այլևս անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը: «Հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի