24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք երբեք նախապայմաններ չենք դրել. նախագահի հարցազրույցը Россия 24-ին /վիդեո/

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական Россия 24 հեռուստաընկերության Мнение հաղորդաշարին հարցազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է մի շարք հարցերի, գրում է vesti.ru-ն: Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից` նախագահը նշել է, որ Ռուսաստանը կարող է հույսը դնել Հայաստանի աջակցության վրա, քանի որ երկու պետությունների հարաբերությունները թե պատմական, թե տնտեսական հիմքեր ունեն: Եւ դրա լավ օրինակ է Հայաստանի […]

Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը ձերբակալվեցին

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է. 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։ Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են  Վարուժան […]

«Ծաղիկները, խնդրեցի, որ բոլորը բարձրացնեն, որ համոզվեմ՝ բոլորը ծաղիկներ ունեն»

«Բոլոր հայ կանանց շնորհավորում եմ և անկեղծորեն հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը երբ էլ գնա Ծիծեռնակաբերդ, հավուր պատշաճի է այնտեղ ներկայանալու: Ես մտքիս ծայրով անգամ չեմ կասկածում, որ օրինակ այս երիտասարդ, սիրունիկ աղջիկը կհամարի, որ կարելի է գնալ ու անմար կրակի մոտ զվարճանալ, ու եթե ձեզնից որևէ մեկն այդպես կանի, այդ դեպքում ինքն իրավունք ունի […]

Բազմազավակ պատգամավորն էլի երեխաներ է ունենալու /վիդեո/

Քաղաքականության մեջ էքսցենտրիկ Զարուհի Փոստանջյանը հրաշալի մայր է եւ կին: Այս մասին պատմում են նրա փոքրիկի աչքերը: Մայրության եւ գեղեցկության տոնին բազմազավակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բոլորին երջանկություն է մաղթում, բոլոր մայրերին` շատ զավակներ: “Պետք է ծիրանենու նման պտուղները շատ լինեն”,-ասաց տիկին Փոստանջյանը: Ի դեպ, նա Henaran.am-ի հետ զրույցում չթաքցրեց մտադրությունը` նա էլի է երեխաներ ունենալու:

«Բարոյական պարտքն է»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց, որ Օսմանյան կայսրությունում եզդիների հետ կատարվածը ցեղասանություն ճանաչելու վերաբերյալ հանգամանալիորեն քննարկումներ են անհրաժեշտ: «Սակայն այն, ինչ կատարվում է Հյուսիսային Իրաքում եզդիների հետ, պետք է մինչև արիլի 24-ը գնահատական տան բոլոր քաղաքական ուժերը»,-ասաց պատգամավորն ու եզդիների հետ կատարվողն անվանեց անմարդկային վայրագություններ: Նա ևս մեկ անգամ […]

Պուտինի դղյակի լուսանկարները ողողել են համացանցը /ֆոտո/

Ռուսաստանի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի համախոհ Գեորգի Ալբուրովը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Գելենջիկում գտնվող դղյակի լուսանկարներից: «Գնահատեք Պուտինի պալատը (այժմ գրանցված է օֆշորում), այն երբեք նախկինում չի հրապարակվել»,- գրել է Ալբուրովը։ 700-800 մլն դոլար արժողությամբ համալիրում կառուցված այս հսկայական պալատը կարող է դիմադրել 9 բալ ուժգնությամբ […]

Բերման ենթարկվածների թիվը ավելանում է

Խուզարկությունից հետո բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակի պատասխանու Հովհաննես Ղազարյանին, Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանին, Երևանից բերման են ենթարկել նաև Գևորգ Սաֆարյանին։Հիշեցնենք, որ առավոտյան խուզարկություն է սկսվել Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում և բերման են ենթարկվել «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը,ինչպես նաև շարժման անդամներ Վարուժան Ավետիսյանը, Թորոս Սէֆիլյանը, Պավել Մանուկյանը: Հիշեցնենք, որ ՀՀ […]

Խուզարկություն ՀԽ Վանաձորի գրասենյակում

Առավոտյան խուզարկել են նաև Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետև բերման ենթարկել նրան։ Այս պահին խուզարկում են նաև Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը։ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում

Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանն էլ բերման ենթարկվեցին

Րոպեներ առաջ ՀԽ քարտուղարությունը տարածեց հաղորդագրություն. «Այս պահին բերման են ենթարկել Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին»,-ասված է հաղորդագրության մեջ: ՀԽ քարտուղարություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի