06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հռոմի պապի մատուցած պատարագի առանձնահատկությունները

Սուրբ Պետրոսում Սրբազան քահանայապետի կողմից մատուցված պատարագը նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին առաջինն էր, դրանով իսկ դարձավ հայ ժողովրդի՝ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ արված կարևոր քայլերից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա նկատեց, որ մատուցելով սուրբ պատարագը և Ցեղասպանություն բառն ասելով՝Հռոմի պապը չխորշեց իրերն իրենց անուններով կոչել:

Երրորդ կարևոր առանձնահատակությունը, ըստ Ֆարմանյանի, այն էր, որ առաջին անգամ Սուրբ աթոռում հնչեց նաև մեր կաթողիկոսների աղոթքը, որն իր մեջ իմաստ է պարունակում հայ առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների փոխըմբռնման իմաստով:  Հաջորդ կարևոր առաձնահատկությունն, ըստ նրա, այն է, որ Գրիգոր Նարեկացուն առաջին անգամ Սուրբ աթոռի սրբադասմամբ տրվեց տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոսը:

«Սա մեր արտաքին քաղաքականության ձեռքբերումներից մեկն էր, Պապ Ֆրանցիսկոսը նշեց, որ եկեղեցին անկեղծության վայրն է, ու իրերը պետք է իրենց անուններով կոչել, ու սա պատասխան էր նաև Թուրքիային: Սա մեր արտաքին քաղաքականության ձեռքբերումներից մեկն էր»,-նկատեց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ