24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի նորանշանակ մարզպետին սազական չէ /վիդեո/

Ապրիլի 5-ին՝ Սուրբ Հարության տոնին, Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը տիկնոջ հետ Պատարագին մասնակցեց Ծաղկաձորի Սուրբ Կեչառիս վանական համալիրում: Փրկչի Հրաշափառ Հարության տոնի Սուրբ Պատարագը մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ: Արարողությանը, ի թիվս այլ հավատացյալների մասնակցեցին մարզի քաղաքային համայնքների ղեկավարները: Պատարագից հետո Henaran.am-ի թղթակիցը փորձեց մարզպետից ճշտել, […]

Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն

Ապրիլի 7-8-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն  տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։ Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Պետական Դումայի նախագահ […]

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ռուսական «Միջազգային հարաբերություններ» հանդեսին

«Միջազգային հարաբերություններ»: Էդվարդ Աղվանի, ինչպիսի՞ առաջնահերթ խնդիրների լուծմանն է ուղղված Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության գործունեությունը։ Էդվարդ Նալբանդյան: 2015թ.-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին է։ Այդ պատճառով ես կսկսեմ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առջև դրված առաջնահերթ խնդրից, որը կապված է հենց դրա հետ։ Մեր ժողովուրդը, ով վերապրել է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը, բարոյական պատասխանատվություն է զգում՝ […]

3 տեսակի ճգնաժամ կա /վիդեո/

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշում է, որ չգիտի՝ լինելու է իշխանափոխություն, թե ոչ, սակայն վստահ է՝ համակարգափոխություն լինելու է: «Առկա է քաղաքական ճգնաժամ, առկա է տնտեսական ճգնաժամ, առկա է կառավարման, երեք տեսակի ճգնաժամ առկա է»,-նկատեց նա:  Ըստ նրա՝ որ ուժը կկարողանա իրականացնել այդ համակարգային փոփոխությունը, նա էլ կգա իշխանության: Անուշ […]

Բաքվին ներքաշում են վտանգավոր խաղերի մեջ

Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը անակնկալ մեկնել է Սաուդյան Արաբիա։ Այն, որ Ի.Ալիևին շտապ ԿԱՆՉԵԼ են Էր Ռիադ՝ փաստում են նաև ազերի պաշտոնյաները։ Ազերիների առաջնորդի այցը կապված է Իրան-«Արևմուտք» բանակցությունների և Եմենում տիրող իրավիճակի հետ։ Վերջին շրջանում Թեհրանին հաջողվեց դիվանագիտական և ռազմական հաղթանակներ տանել միջազգային ասպարեզում և տարածաշրջանում։ Այդ ամենը դուր չի գալիս Իրանի հիմնական հակառակորդին՝ սուննի […]

Պուտինի կողմից խայծ է /վիդեո/

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ ԵՏՄ-ի տարածքում միասնական արժույթի անցնելու մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ հայտնի է՝ «Պուտինի և Նազարբաևի միջև կա լուրջ հակասություն, և Եվրազեսի կանոնադրության մեջ միասնական արժույթի մասին կանոնադրության կետերը Նազարբաևի աջակցությամբ հանվել են և չեն մտել »,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա:  «Այսինքն՝ Պուտինի կողմից խայծ […]

Իշխանափոխությունը երկու դեպքում կարող է լինել /վիդեո/

Բլոգեր Տիգրան Քոչարյանը կարծում է, որ մեր նման երկրներում իշխանափոխությունը հիմնականում երկու պատճառով է լինում. «Առաջինն արտաքին ուժերի վերադասավորվածության, երկրորդ՝ ներքին էլիտաների բախմամբ, և փողոցի ընդդիմությունն ասյտեղ որևէ մասնակցություն չի կարող ունենալ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Տիգրան Քոչարյանի խոսքով՝ իշխանափոխության համար պիտի պետական կառավարման համակարգը ճոճվի, ինչը հիմա չի նկատվում, ու վերջին ընտրություններին ևս չի […]

Ինչ խնդիր է հետապնդում /վիդեո/

«Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ մեծ վերապահումներ ունենալով՝ միշտ կարծել եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բացառիկ քաղաքական գործիչ է, և յուրաքանչյուր ժողովուրդ նրա կալիբրի քաղաքական գործիչ ունենալով կարող է միայն զարդարվել, բայց վերջին նամակներում կային բավական մեծ խնդիրներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստայանն՝ անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին նամակներին՝ կապված Հայոց ցեղասպանության […]

ԱՄՆ Հավայի նահանգն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ

ԱՄՆ Հավայի նահանգի Պետական Սենատն անցած շաբաթ միաձայն բանաձեւ է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Այդ մասին հաղորդում է Asbarez-ը:   «Սենատը միանում է Հավայների Ներկայացուցիչների պալատին, ամերիկահայ համայնքին եւ ողջ աշխարհով սփռված հայերին՝ ճանաչելով եւ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, կոչ անելով աշխարհի բոլոր մարդկանց երբեք չմոռանալ […]

Հայաստանը կարող է օգտվել պատմական այս իրադարձությունից

Իրանի և վեց գերտերությունների միջև ութ օր տևած բանակցություններից հետո կողմերը կարողացել են համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։ Համաձայնության վերաբերյալ վերջնական փաստաթուղթը կներկայացվի հունիսի 30-ին։ Առանց վարանելու` տեղի ունեցածը կարելի է պատմական իրադարձություն համարել, որն ազդելու է համաշխարհային ու տարածաշրջանային գործընթացների վրա: Հայաստանն, անշուշտ, կարող է օգտվել տեղի ունեցածից ու մեծացնել մանևրելու հնարավորությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի