11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵԽԽՎ նախագահը կոչ արեց հայկական կողմին մասնակցել աղմկահարույց զեկույցի աշխատանքներին

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն այսօր Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ հայկական կողմն ակտիվորեն կնպատի ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մշակման գործընթացին: Նկատենք, որ ԵԽԽՎ-ն մշակելու է զեկույց ԼՂ հակամարտության վերաբերյալ, որի նպատակը ոչ թե Մինսկի խմբի շրջանակներում գործընթացին միջամտելն է, այլ լուծումներ գտնելն ու գործընթացին նպաստելն է:

«Հույս ունենք, որ հայկական կողմն ակտիվորեն կնպատի ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մշակման գործընթացին՝ երաշխավորելու, որ այն հավասարակշռված իրավիճակ է արտացոլում, իսկ հավասարակշռությունը հնարավոր է ապահովել բոլորի հետ երկխոսության մեջ ներգրավվելու արդյունքում»,-ասաց նա: Տիկին Բրասերի խոսքով՝ ԼՂՀ հակամարտությունը լուրջ մտահոգության առարկա է նաև իրենց համար:

«Որովհետև ի վերջո խոսքը գնում է Եվրոպայի 47 անդամ պետությունների 820 մլն բնակչության մաս կազմող ժողովրդի ու բնակչության մասին: Իսկ լուծումը միայն կարելի է գտնել երկխսության միջոցով: Բռնությունը երբեք չի կարող ոչ մի հակամարտության պատասխան լինել»,-ասաց նա և նշեց, որ ընթանում է խաղաղ բանակցությունների գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում, բայց իրենք էլ իրնց հերթին պետք է անեն ամեն ինչ՝ աջակցելու ԼՂՀ հարցին:

Հիշեցնենք, որ Եթե ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» սկանդալային զեկույցի հեղինակն է, պետք է այցելի ՀՀ, Ղարաբաղ ու Ադրբեջան՝ հիշյալ զեկույցը կազմելու, սակայն ԼՂՀ-ն բոյկոտում է վերջինիս այցը, եթե չփոփոխվի զեկույցի վերնագիրը: Անն Բրասերը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել՝ ասելով, որ ժամանակի խնդիր կա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ