18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Խնդրո՜ւմ ենք, եթե կարող եք, ներեք». թուրք քրիստոնյաները Ծիծեռնակաբերդում

Ավարտվեց թուրք քրիստոնյաների՝ Հայաստան կատարած այցը: Ինչպես տեղեկացնում է crossnews.am-ը, թուրք բողոքական քրիստոնյաները եկել էին ներողություն խնդրելու և իրենց այցով հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նրանք ծաղկեպսակներ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին և արցունքն աչքերին՝ կրկին ու կրկին ներողամտություն հայցեցին հայ ժողովրդից: Անմար կրակի շուրջ հավաքված թուրք հովիվները միասին աղոթք բարձրացրցին առ Աստված՝ հայ և թուրք ժողովուրդների համար:

CrossNews.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք իրենց ափսոսանքն ու սրտի խորը ցավն էին հայտնում՝ կապված 100 տարի առաջ կատարվածի ոճրագործության հետ ու ասում, որ իրենք աղոթել, աղոթում և շարունակաբար աղոթելու են հայ ժողովրդի համար և այն բանի, որ այլևս երբեք նման ոճրագործություն չկրկնվի աշխարհում: Նույն աղբյուրի փոխանցմամբ` թուրք քրիստոնյաներն իրենց սրտի խոսքն են փոխանցել հայ ժողովրդին.

«Խնդրում ենք, եթե կարող եք, ներեք մեզ և մեր պապերի գործած ոճիրը: Ներեք և աղոթեք Թուրքիայի և թուրք ժողովրդի արթնության համար»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ