18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարևոր է ապահովել մեծամասնության լիարժեք համակարծություն. ԵԽԽՎ նախագահը՝ սահմանադրական բարեփոխումներից

«Ինձ համար շատ կարևոր է գալ Հայաստան ու այս ընթացքում հանդիպել նաև ԶԼՄ ու քաղհասարակության ներկայացուցիչներին»,-այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը: Նա անդրադարձավ ՀՀ-ում սպասվող սահմանադրական բարեփոխումների գործընթացին. «Այս բարեփոխումները քաղաքական ընտրության մասին են. գործընկերներս համակարծիք էին այն հարցում, որ նման բարեփոխումների համար շատ կարևոր է ապահովել մեծամասնության լիարժեք համակարծություն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կարևոր է, որ այդ ընտրությունը ծառայի երկրին: 

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանն, ապա տիկին Բրասերը նշեց, որ ջարդերն անընդունել են: «Մենք պետք անենք ամեն ինչ, որ երբևէ չկրկնվեն ջարդերը: Առաջին աշխարհամարտից հետո մեր նախնիներին հաջողվեց կանգնեցնել պատերազմը, բայց չհաջողվեց ապահովել խաղաղություն: Երկրորդ աշխարհամարտից հետո մեր նախնիններն ի խուսափումն վայրագությունների կրկնության՝ ստեղծեցին Եվրոպայի խորհուրդը: ԵԽ-ն մարդու իրավունքների, ժողովրդավարության վրա խարսխված կազմակերպություն է:

Ցավոք, մեզ չհաջողվեց կանխարգելել լուրջ հակամարտությունները, որ տեղի ունեցան մայրցամաքում, բայց անցյալի դասերը պետք է քաղել: Եթե չենք կարող հաշտվել անցյալի հետ, չենք էլ կարողանա խաղաղ ապագա կառուցել»: Նա ընդգծեց, որ քաղաքական գործիչների պարտավորությունն է կանխարգելել ապագայում հակամարտությունների ի հայտ գալը, իսկ դրա համար պետք է հիշել անցյալը: «100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք կմեկնարկեն, շատ կարևոր են՝ անցյալը հիշելու առումով, որպեսզի հիշենք, տուրքը մատուցենք բոլոր նահատակների հիշատակին, որոնք զոհվեցին, գալ ընդհանուր հայտարարի, որպեսզի գալիք սերունդները չտեսնեն նման ջարդեր»:

ԵԽԽՎ նախագահը կարևորեց փոխադարձ հարգանքի առկայությունը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ