14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք հեռու ենք ուտոպիաներից և կարող ենք ազատվել գործող ռեժիմից. Ալեք Ենիգոմշյան

Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման՝ «Հիմնադիր խրհրդարան»-ի մշակած հռչակագիրը պետք է հրապարակվեր դեռ անցած շաբաթ, սակայն պայմանավորված ՀԽ ղեկավարի և մի քանի անդամների ձերբակալություններով, հռչակագիրը ներկայացվեց այսօր: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը:

Ենիգոմշյանի դիտարկմամբ  նոր որակի պետության ձևավորումն ուղղակի անհրաժեշտություն է:

«Դրա համար անհրաժեշտ է անցումային փուլ, որի բնութագիրն էլ ներկայացված է մեր կողմից մշակված հռչակագրում: Հռչակագրի հիմքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք, նրա իրավունքները: Մենք հեռու ենք ուտոպիաներից, սակայն հավատում ենք համերաշխության գաղափարին, առանց որի պետությունը կենսունակ լինել չի կարող: Մենք բաց ենք քննարկումների համար: Այս հռչակագիրը հնարավոր կլինի իրագործել, եթե կարողանանք ազատվել գործող ռեժիմից »,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Հայկ Գրիգորյանն էլ նշեց, որ ապրիլի 17-ին նախանշված իրենց հանրահավաքը և ապրիլի 24-ին՝ ժամը 18:00-ին, «Էրեբունի» թանգարանի հարակից տարածքից մեկնարկող բողոքի ակցիան ոչ մի կերպ չեն խաթարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքը:

«Գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի առաջ՝ ՀԽ-ն նախաձեռնում է նրան ազատագրական պայքարի նպատակով համախմբելու և քաղաքացիական անհնազանդության քայլերով կառավարող ապազգային ռեժիմին հեռացնելու ու նոր որակի ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական և մրցունակ հայկական պետության ձևավորման գործընթացի մեկնարկ»,- ասաց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ