17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազատագրված տարածքների հետ վերադարձի շուրջ /վիդեո/

ԼՂՀ նախկին նախարար, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանը Henaran.am-ի հարցին՝ որքանո՞վ է հավանական ազատագրված տարածքների հետ վերադարձը, արձագանքեց. «Կարծում եմ, Արցախի Սահմանադրությունը դեռևս փոփոխության չի ենթարկվի»: Մանրամասները` տեսանյութում:

Թուրք ցուցարարները շփոթել են դեսպանատներն ու Ռուսաստանի փոխարեն հարձակվել Նիդերլանդների դեսպանատան վրա

Ստամբուլում ազգայնամոլ ցուցարարները հակառուսական բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով Սիրիայում թուրքմեններով բնակեցված շրջանների ռմբակոծումը, որին մասնակցել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերը, գրում է Ermenihaber.am-ը: Ցուցարարները բողոքի երթ են կազմակերպել Ստամբուլի կենտրոնական Իստիքլալ պողոտայում և երթի ավարտին կանգ առել ոչ թե Ռուսաստանի, այլ Նիդերլանդների դեսպանատան առաջ: Բանն այն է, որ երկու երկրների դեսպանատները գտնվում են կողք կողքի՝ […]

Կհավերժացնի իշխանությունը

«Մենք հայերս` այս Սահմանադրությամբ չենք կարող ապրել, քանի որ այն անմիջականորեն հարվածում է մեր ընտանիքին»,-այսօր՝նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ԱԱԾ նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը: Այս ամենի մեջ վերջինս միայն մի դրական հանգամանք է առանձնացնում: Դա այն է, որ «այո-ի » և «ոչ»-ի քարոզչության շրջանակում ձևավորված իրական շոուի համար՝ հակադիր  կողմերը նույն ավտոբուսով […]

Խուսափում են ծառայել բանակում

«Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության և զորակոչի կազմակերպման խնդիրները» խորհրդարանական լսումներին զեկուցող ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասյանն անդրադարձավ զինծառայությունից խուսափածների հարցին: Հարցը բարձրացրել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նախապետյանը: Փոխնախարարը նշեց, որ բանակից խուսափողներին պայամանականորեն կարելի է դասել երկու խմբի: Առաջին խմբում այն քաղաքացիներն են, ովքեր բանակից խուսափելու համար լքել […]

Հույների ու ասորիների պատասխանը հիմնականում «այո» է

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Ինչպե՞ս են վերաբերում սահմանադրական բարեփոխումներին ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքները» թեմայով մամուլի ասուլիսին բանախոսությամբ հանդես եկան «Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը և Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը: «Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը նշեց, որ հունական համայնքում մեծամասնությունը «Այո»-ի կողմնակիցն է. «Հիմնականում «Այո»-ի կողմնակիցն ենք, բայց […]

ԼՂՀ վարչապետը ԱՄՆ-ում ներկայացրել է իրենց հաջողությունները

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է ԱՄՆ Նևադա նահանգ և մի շարք հանդիպումներ ունեցել այնտեղ: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Նևադայում վերջերս բացված հուշարձանին՝ կարևորելով ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նշանակությունը թե՛ հայ ազգի, և թե՛ համայն մարդկության համար: Արայիկ Հարությունյանն այնուհետև հանդիպել է այդ նահանգում Հայաստանի Հանրապետության […]

Աղջիկներին բանակ զորակոչելու հարցն՝ Ազգային ժողովում

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով լսումների ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մովսես Հակոբյանին մի քանի հարց ուղղեց: Նախ պատգամավորին հետաքրքիր էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նորակոչիկների բուժզննության գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար: Պողոսյանը նշեց, որ թեև […]

«Մարզպետը մեր գյուղ չի մտել ու չի էլ կարող մտնի»

«Քարոզարշավի շրջանակներում՝ գյուղ ոչ մեկը դեռ չի եկել: Մեզ առանձնապես շատ չի էլ հետաքրքրում: Գյուղացի ենք՝ մեզ համար ապրում ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Սաղաթել Գալստյանը: Գալստյանի խոսքով՝ գյուղացիները հավաքվում են մշակույթի տանը ու բանավիճում. «Քննարկում են էլի, իրանց մեջ կարծիք են փոխանակում: «Այո» ասող էլ կա, «ոչ» ասող էլ կա»: […]

Դարձյալ արտահերթ

Քիչ անց կառավարության որոշմամբ Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ, որի ժամանակ բացառապես կքննարկվեն կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունները: Հիշեցնենք, դեկտեմբերի 7-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ՀՀ պետական բյուջեն, պատգամավորներին կներկայացվեն ամփոփոաթերթիկներ, որով հայտնի կդառնա, թե բյուջեի վերաբերյալ պատգամավորների որ առաջարկություններ են ընդունվել:

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ: Կառավարության  ղեկավարի այցը մեկնարկել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից և մասնավորապես, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Վարչապետին ներկայացվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի