14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միշտ մեր եղբայր Ադրբեջանի կողքին ենք․ Չավուշօղլուն՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Ադրբեջանի  արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Թուրքական «haberler» լրատվական կայքի համաձայն` հանդիպումից հետո երկու արտգործնախարարները մամուլի ասուլիս են տվել, որտեղ Չավուշօղլուն անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող հարցերին, գրում է Ermenihaber.am-ը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության  մասին` Չավուշօղլուն նշել է.

«Ադրբեջանը գիտի , որ մենք ամեն հարցում իր կողքին ենք: Հատկապես Ղարաբաղի հարցում և բռնազավթված ադրբեջանական տարածքների հարցում, միշտ մեր եղբայր Ադրբեջանի կողքին ենք: Մենք գործընթացին միշտ կառուցողական աջակցություն ենք ցուցաբերում: Մինսկի խմբից էլ միշտ կառուցողաբար պահանջում ենք, որ ակտիվ լինի: Կշարունակենք լինել մեր եղբայր Ադրբեջանի կողքին»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին , նշել է Թուրքիայում որոշ իրավաբանական խնդիրներ են առաջացել այն կազմակերպության հետ, որը զբաղվում է նախագծի իրականացումով: Նա հավելել է, որ մոտ ժամանակներում նշյալ խնդիրը Թուրքիան կլուծի:

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ 2015թ. դեկտեմբերին Վրաստանում հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները: Վերջիններս քննարկելու են համատեղ նախագծերը, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ