17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանակցային գործընթացը տապալելու Ադրբեջանի հերթական քաղաքականությունն էր.քաղաքագետ

«Այս բանաձևի ընդունումը սպասելի էր ՝ԵԽԽՎ օրակարգի մեջ: Դրա համար Ադրբեջանը բավականին ջանքեր գործադրեց: Ամեն ինչ արեց, որպեսի Մելիսա Մարկովիչի պաշտոնավարման ժամանակետի ավարտից առաջ այդ բանաձևը ընդունվի: եթե փորձենք ավելի հստակ հասականալ, թե ինչ է կատարվում, ապա պետք է այս ամենը տեղավորենք բանակցային գործընթացը տապալելու ադրբեջանական քաղաքականության մեջ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով […]

«Հարստությունը նույնպես հարաբերական է». ԱՎԾ նախագահը` Զոհրաբյանին /վիդեո/

ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը, խոսելով 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագրում տեղ գտած ցուցանիշներից՝ անդրադարձավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհաբյանի դժգոհություններին: Հիշեցնենք, Զոհրաբյանը զարմանք էր հայտնել ԱՎԾ նախագահի այն դիտարկման առնչությամբ, թե աղքատությունը հարաբերական տեսություն է: Մնացականյանը պարզաբանեց, թե հարաբերական է ոչ միայն աղքատությունը, այլ նաև հարստությունը, ապա ներկայացրեց ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանությունը: Մանրամասները` տեսանյութում

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում […]

Աղքատություն և էյնշտեյնիզմ

Ազգային ժողովի արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը իր վրդովմունքը հայտեց ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանի կողմից ներկայացված 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագրում տեղ գտած ցուցանիշների վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի կողմից հրապարակված «Սոցիալական պատկերը և աղքատությունը 2014-ի տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության հիման վրա» զեկույցի համաձայն՝ աղքատության տոկոսը 2014 թվականի համար կազմել է 30%` 2013-ի […]

Սամվել Ալեքսանյանի նոր տարածքը. Իրավունք

«Երեկ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերթական անգամ հյուր գնաց ԲՀԿ խմբակցությանը՝ հարմար տեղավորվելով Տիգրան Ուրիխանյանի եւ գործարար Վահան Կարապետյանի մեջտեղում, եւ սկսեցին ինչ-որ բան ակտիվորեն քննարկել: Այդ փաստը գրավեց ամբողջ ԲՀԿ-ի ուշադրությունը: Որոշ ժամանակ քննարկումներից հետո Ալեքսանյանը, իր սովորության համաձայն, շուտ դուրս եկավ ԱԺ դահլիճից, իսկ ԲՀԿ-ականները շարունակում էին լայնորեն ժպտալ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հիմա թող հանգստանան, Անդրանիկ Մանուկյանը լքել է տունը. Հայկական ժամանակ

«Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը լքել Է Կիևում Միչուրրնի 31 հասցեում գտնվող առանձնատունը և տեղափոխվել այլ վայր։ Այդ մասին երեկ ասաց դեսպանը։ «Պայմանագիրը խզել եմ, այդ տունը հանձնել եմ ու տեղափոխվել եմ այլ տուն։ Թող հանգստանան հայկական լրատվամիջոցները, որ ոչնչից մեծ աղմուկ բարձրացրին։ Ուկրաինայում մի կայք էր գրել, Էն Էլ իրենից բան չէր ներկայացնում, և […]

Մի վայրկյանում «կուտեն». Իրատես de facto

«Ասում են, թե իշխանական ճամբարում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը հատել է թույլատրելիության սահմանը: Մեզ հետ զրույցում ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներից մեկն օրերս արձանագրեց. «Եթե չլինի Սերժ Սարգսյանի բռունցքը, բոլորը բոլորին մեկ վայրկյանում «կուտեն»: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ում կա երկու տեսլական ապագայի վերաբերյալ: Մեկը, որ «հները» մնում են երեք ֆլանգով՝ ԱԺ նախագահի, վարչապետի, երկրի նախագահի պորտֆելները պահում […]

Նախագահների աշխատասենյակները /ֆոտոշարք/

Շատերին թվում է, որ տարբեր նախագահներ իրենց աշխատասենյակները ոսկեզօծում են, գահեր դնում այնտեղ եւ այլն։ Իրականությունը, սակայն, այլ է։ FISHKI.NET-ը ներկայացնում է տարբեր երկրների նախագահների աշխատասենյակների լուսանկարները։   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատասենյակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատասենյակը  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատասենյակը   Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատասենյակը   Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատասենյակը […]

Ընդդիմությունը կարող է ստանալ հանրության «Ոչ»-ը

«Ոչ»-ի ճակատը փորձում է հանրությանը համոզել, թե Սահմանադրական բարեփոխումների հանաքվեն միտված է գործող նախագահի և նրա ղեկավարած ՀՀԿ-ի վերարտադրմանը: Հետևաբար, պետք է «ոչ» ասել: Տպավորություն է՝ «Ոչ»-ի կողմնակիցները ցանկանում են չեղարկել նոր սահմանադրության ընդունումը` Սերժ Սարգսյանի` իշխանությանը չմնալու փաստը շահարկելով: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ. «Ընդդիմության տեսակետն այն է, թե սահմանադրության փոփոխությունը կատարվում […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նորընտիր Նախագահ Մաուրիսիո Մակրիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մաուրիսիո Մակրիին՝ Արգենտինայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանն Արգենտինայի Նախագահին մաղթել է արգասաբեր գործունեություն և հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում: «Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը: Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի