Ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է․ նախարար

Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան էլ Զուբին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից «ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է», գրում է Ermenihaber.am-ը:
Սիրիացի նախարարը մասնավորապես ասել է.«Ողջ նավթը գնում էր մի ընկերություն, որը պատկանում է Ռեջեփ Էրդողանի որդուն: Դրա համար էլ Թուրքիան սկսեց անհանգստանալ, երբ Ռուսաստանը սկսեց հարձակվել «Իսլամական պետութան» (ԻՊ-İŞİD) վրա և հարվածեց նավթ տեղափոխող 500-ից ավելի բեռնատարներին»:
Ումրան էլ Զուբին նշել է նաև, որ Էրդողանը զբաղվում է ոչ միայն նավթի, այլև ցորենի և պատմական ստեղծագործությունների ապօրինի առևտրով: Սիրիացի նախարարը ընդգծել է, որ խոցված ռուսական ինքնաթիռի ողջ մնացած օդաչուի ցուցմունքները ևս հերքում են թուրքական կողմի պնդումները: