24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թևան Պողոսյանը հույս չունի

«Ժառանգություն» խմբակցության անդամ, պատգամավոր Թևան Պողոսյանը դեմ է քվեարկելու 2016 թվականի բյուջեի նախագծին, քանի որ այն ծրագրավորման իմաստով նույնն է՝ ինչ 2015-ի բյուջեն: Henaran.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ թեև դեմ է քվեարկելու, սակայն բյուջեի հետ կապված որոշ առաջարկություններ արդեն ներկայացրել է կառավարությանը:

«Առաջարկել եմ ԱԺ աշխատակազմի հետ կապված առաջարկություններ, որ օրինակ տարբեր ծրագրեր պետք է ֆինանսավորեին, սակայն բյուջեում արտացոլված չէ, արել եմ ԱԺ-ի աշխատանքների թափանցիկությանը նպաստող առաջարկներ, որ օրինակ հանձնաժողովների նիստերն օնլայն հեռարձակեն և այլն: Մի խոսքով` առաջարկել եմ մեծ փաթեթ բոլոր այն ոլորտների վերաբերյալ, որտեղ խնդիրներ եմ տեսնում, ստացել եմ առաջարկներ նաև քաղաքացիներից և փոխանցել կառավարությանը»,- մեկնաբանեց պատգամվորը:

Չնայած առաջարկության մեծ փաթեթի՝ պատգամավորը հույս չունի, որ առաջարկներից որևէ մեկը կընդունվի, քանի որ մշտապես հղում է կատարվում գումար չունենալուն: Չնայած դրան՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ նույնիսկ եթե մի քանի առաջարկներ ընդունեն, դրանից պատկերը չի փոխի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ