07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նույնիսկ նախարարը չգիտի

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, թե որևէ տեղեկության չի տիրապետում` ինչ է սպասվում մարզահամերգային համալիրին  վերջինիս վաճառքից հետո: Նախարարը գիտի միայն այն, որ կառավարության որոշումով այն վաճառված է: Սարգսյանը հավաստիացրեց` մարզահամերգային համալիրի վաճառքից հետո շենքում որևէ գործառույթ չի իրականացվել, ծրագիր չի ներկայացվել: Խոսելով շինության ճարտարապետական կառուցվածքի ապահովությունից, Սարգսյանը վստահեցրեց. «Հարցը կքննարկվի, հեղինակները կմասնակցեն: Ես երաշխավորում […]

«Հարևանի հարսն» ու «Հյուսիս-հարավ»-ը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կապի և տրանսպորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ քննարկմանը շատ զարմացավ, որ 2016 թվականին նախատեսվում է կառուցել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի միայն 9 կմ-ամնոց հատվածը: Հարությունյանը նշեց, որ ավտոճանապարհի կառուցման առումով օրինակ մեր հարևան Ադրբեջանը մեզնից արագաշարժ է: Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն արձագանքեց`  9 կմ-ը՝ նվազագույնն է, ինչը պարտադիր նախատեսվում է կառուցել: […]

Հալեպում կրկին աղետ է

Հալեպի հայալեզու «Գանձասար» պարբերականի Facebook-ի պաշտոնական էջը հայտարարություն է տարածել, որտեղ մասավորապես ասվում է. «Հալէպ հերթականօրէն սկսաւ վառելանիւթ եւ պարեն հասնիլ։ Ջուրը հերթաբար հասանելի սկսաւ դառնալ քաղաքի համարեա՛ բոլոր թաղամասերուն, մինչ ելեկտրականութիւնը աւելի քան 16 օրէ ի վեր անհասանելի է՝ բախումներու հետեւանքով ելեկտրակայաններու վնասուած ըլլալուն եւ զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն նորոգիչ խմբակներու տուեալ կայաններ մուտքը արգիլելուն […]

Անօթևանների հարցը վերջնականապես կլուծվի

Կառավարությունը շուտով որոշում կկայացնի երկրաշարժից տուժած, հաշվառված և շահառու ճանաչված անձանց բնակարանների վկայականներ տալու երկրորդ փուլի մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ մինչև 2016 թվականի վերջը կլուծվի քաղաքային, մինչև 2017 թվականը՝ գյուղական բնակավայրերի անօթևանների խնդիրները: Նախարարը նշեց, որ օրինակ` Գյումրիի «Մուշ» թաղամասում լուծվել է երկրաշարժից տուժած մոտ […]

Ժիրայր Սեֆիլյանի հորդորը` Վոլոդյա Ավետիսյանին

«Սիրելի Վոլոդյա, Դու պայքարի մարդ ես և չես կարող անտարբեր մնալ, երբ քո Հայրենիքը վտանգված է: Այդ պատճառով մեր երկիրը բռնազավթած վարչախումբը բանտարկել է քեզ, որպեսզի դու չկարողանաս քո հեղինակությունն ու կարողությունները լիարժեք կերպով ծառայեցնել Հայաստանի ազատագրման գործին: Այդ պատճառով դու ընտրել ես բանտային խիստ սահմանափակ պայմաններում պայքարի ծայրահեղ ձևը՝ հացադուլը: Սակայն այսօրվա կառավարիչները բարոյականություն […]

Երկու նախարար չի լինի

Այսօր առավոտյան ԱԺ  տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում մեկնարկեցին 2016 թվականի բյուջեի քննարկումները: Հիշեցնենք, այսօր ավարտվում են հանձնաժողովների նիստերում բյուջետային քննարկումները, որից հետո բյուջեի նախագիծը հերթական քառօրյային կներառվի օրակարգում: Այսօր սպասվում է բավականին լարված քննարկում, քանի որ կներկայացվեն և կքննարկվեն մի քանի նախարարությունների բյուջետային մուտքերն ու ծախսերը: Նիստի մեկնարկին տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ Էներգետիկայի և […]

Դեմ են Աշոտյանի «Եռանկյունուն»

Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը դիմեց այդ խորհրդի տնօրենին՝ հանրաքվեի քարոզարշավի շրջանում բանավեճային մի հաղորդաշար կազմակերպելու առաջարկով, որում հավասար պայմաններ ապահովված կլինի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչության համար։ Հանրային հեռուստատեսությունում քարոզչության հենց առաջին օրը բացված «Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ։ Այդ հաղորդաշարը վարում է ոչ այլ ոք, […]

Թուրքիայի համար զիջումներ չեն արվելու․ Հոլանդիայի վարչապետ

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն ելույթ է ունեցել նոյեմբերի 5–ին Հոլանդիայի խորհրդարանի նիստում, որի օրակարգում եղել է փախստականների թեման: Իր խոսքում վարչապետը նշել է, որ այս խնդրի հետ կախպված Թուրքիայի համար զիջումներ չեն արվելու: BBC-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Ռյուտեն ընդգծել է, որ Եվրամիության (ԵՄ) անդամակցության հարցն ու փախստականների ճգնաժամը միմյանց հետ որևէ կապ չունեցող խնդիրներ են, […]

Սպասվում է ծանր տարի

Կանխատեսելի էր, որ 2016 թվականին բյուջեի պակասուրդը նախորդ տարվա համեմատ շատանալու է, քանի որ դրա մասին էին վկայում մեր երկրում գոյություն ունեցող իրողությունները և ՌԴ-ի տնտեսության վիճակը: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք, որ 2015-ին եկամուտները նախատեսված էին 1 տրիլիոն 191 միլիարդ, իսկ 2016 թվականի պետբյուջեի նախագծում՝ 1 տրիլիոն 183 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի