02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր Սահմանադրությամբ այս դեպքերում արգելվում է ամուսնանալ

Henaran.am-ը երեկ անդրադարձել էր, թե ինչպես է ամուսնանալու իրավունքն ամրագրված գործող Սահմանադրության մեջ և Սահմանադրության փոփոխությունների փաթեթում : Նշել էինք, որ նախագիծը դնում է որոշ սահմանափակումներ, որոնք գործող Սահմանադրության մեջ չկան: Խոսքը գնում է հոդված 34-ի 3 կետին, որի համաձայն` ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով: Henaran.am-ը պարզել է այն […]

Նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» կենտրոնի բժիշկներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետներից կազմված խմբին, ովքեր իրենց առաքելության շրջանակներում այս օրերին բժշկական օգնություն են տրամադրում սահմանամերձ Տավուշի մարզի բնակչությանը, նաև իրենց հմտություններով կիսվում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ: Առաքելությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցության և «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի հետ ՀՀ առողջապահության […]

Հերթը հասավ դեսպանատներին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը» հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, որ իրենք դիմել են օտարերկրյա դեսպանություններին` տեղեկացնելով «ՙՆոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ բռնություններ կիրառելու վարչախմբի սպառնալիքների մասին: Մանրամասները` տեսանյութում.

Խոսրով, ուր էիր, որ Արամը Մոսկվայում ասպիրանտ էր /վիդեո/

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը և Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը այսօր հրավիրված ասուլիսից հետո էլ շարունակում էին վիճել փետրվարյան իրադարձությունների շուրջ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ասել էր, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները` ակնարկելով Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունը, ապա ավելացրել, որ ինքն էր  ժամանակին արգելել հոլովել նրա «Դոդ» մականունը: Հայտնի հայտարարությունից հետո, Գագիկ […]

ՀՀԿ-ն պատրա՞ստ է «Նոր Հայաստան»-ի գրոհին /վիդեո/

Ընդդիմադիրների գործողությունները չպետք է դուրս գան օրենքի շրջանակներից, քանի որ ցանկացած նման գործողություն չի կարող ծառայել լեգիտիմ նպատակների: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունը պատրաստ է ճնշումների, որոնք մտադիր է իրականացնել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը: Մանրամասները` տեսանյութում

Պուտինը շնորհակալություն Է հայտնել ՀՀ Նախագահին ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ֆորումի կազմակերպմանն օգնելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար: Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությանը: Պուտինն իր ուղերձում նշել է, թե պատահական չէ, որ բուհի շրջանավարտների ներկայիս հանդիպումն ընթանում Է […]

Իշխանափոխությունն այժմ հնարավոր է

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը համոզված է, որ Սահմադրական փոփոխությունների նախագծով առաջին անգամ տրվում է հնարավորություն, որպեսզի ընտրական ճանապարհով տեղի ունենա իշխանափոխություն: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ մեր քաղաքական մշակույթը, գործող համակարգը և սահմանադրական մեխանիզմներն այնպիսին են, որ մեր երկրում ընտրությունների ճանապարհով երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել: Ըստ պատգամավորի` հասարակության շատ մեծ մասի […]

ԱՄՆ-ի Հրեական խորհուրդը կոչ է անում երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հանրային հարցերի հրեական խորհուրդը (Jewish Council for Public Affairs) կոչ է արել ԱՄՆ իշխանություններին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչել, հայտնում է asbarez.com-ը: Հրեական խորհուրդն անցած շաբաթ անցկացված իր ամենամյա հանդիպման ժամանակ կոչ է արել հրեական կազմակերպություններին Կոնգրեսի և Սպիտակ տան շրջանում լոբբինգով զբաղվել, որպեսզի նրանք պաշտոնապես ճանաչեն Հայոց […]

Սերժ Սարգսյանն օրինականացրեց իր ընտրվելը. Ժամանակ

Քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանի հետ թերթը զրուցել է հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու պատճառների, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր տեղաշարժի շուրջ: Մինասյանը նկատել է, որ հայ-թուրքական արձանագրություններով Սերժ Սարգսյանը ստացավ միջազգային օրինականացում: Այդ արձանագրությունների ստորագրումից հետո Եվրոպան, Միացյալ Նահանգները ընդունեցին նրան որպես Հայաստանի նախագահ: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Տիգրան Սարգսյանը` անվիճելի թեկնածություն Պուտինի համար. Հրապարակ

Կառավարության երեկվա նիստից հետո միակ հարցը, որ ուղղվեց արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, որը սովորաբար չի խուսափում տեսախցիկներից, Տիգրան Սարգսյանի՝ ԵՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնին նշանակվելու մասին էր։ Այդ նշանակումը տարօրինակ թվաց շատերին, քանի որ ՀՀ նախկին վարչապետն արեւմտամետ գործչի համբավ ունի եւ բազմաթիվ տհաճ պատմությունների մեջ է ընկել՝ «Նաիրիտիտ»-ի սնանկացում, օֆշորային սկանդալ։ Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ, Սարգսյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի