17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ֆրանսիան աջակցում է ահաբեկչությանը. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Պրահայում Česká televize-ին հարցազրույց է տվել, որի ժամանակ հայտարարել է,  որ պատրաստ է Պրահայում խաղաղության համաձայնագիր ստորագրել։

Նա նշել է նաեւ, որ չի հավատում, որ սիրիական հակամարտության հարցով խաղաղության համաձայնագիրը ստորագրվի Ֆրանսիայում, գրում է Gazeta.ru-ն:

«Սիրիացիները կարծում են, որ խաղաղության համաժողով  չի կարող տեղի ունենալ Ֆրանսիայում, քանի որ այս երկիրն աջակցում է ահաբեկչությանն ու նպաստում է պատերազմին, այլ ոչ թե խաղաղությանը»,- հայտարարել է Ասադը:

Ասադի խոսքերով՝ խաղաղ համաձայնագրի համար հարթակ կարող է ծառայել Չեխիան, քանի որ հավասարակշռված դիրքորոշում ունի։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ