25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահը պարգևատրել է արտգործնախարարին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Այս մասին հայտնում է  ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Կադրային փոփոխություններ

2016թ.-ի հունվարին  կադրային էական տեղաշարժեր կլինեն Հայաստանի դիվանագիտական կորպուսում: Հայաստանն ԱՄՆ-ում կունենա նոր դեսպան՝ ի դեմս Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի: Մեքսիկայում ՀՀ դեսպան կնշանակվի Լիտվայում ՀՀ դեսպան և լիազոր ներկայացուցիչ Արա Այվազյանը: Ի դեպ, ԱԳՆ-ում նախատեսում են հետ կանչել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալեչյանին, ով որոշ տեղեկությունների համաձայն՝ կնշանակվի ԱԳ փոխնախարար:

Ի՞նչ իրադարձություններով նշանավորվեց 2015 թվականը

2015 թվականը մեկնարկեց ողբերգական լուրերով: Պաշտոնական տվյալներով սահմանի ողջ երկայնքով հակառակորդը հունվարին հրադադարի ռեժիմը խախտել էր 860 անգամ, կազմակերպվեցին դիվերսիոն փորձեր, որոնց ընթացքում բանակը կրեց կորուստներ: Հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էր Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքը: Պարզվեց, որ ենթադրյալ հանցագործը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է։ Մյուս օրն առավոտյան Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի […]

Արձանագրության ստորագրում ՌԴ Էներգետիկայի նախարարությունում

Դեկտեմբերի 29-ին ՌԴ Էներգետիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության ստորագրման արարողությունը: Արձանագրությունը ստորագրեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը և ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Վրաստանը քայլեր կանի` աբխազների ու օսերի հետ հաշտվելու համար. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին համարձակ քայլեր կանի՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների հետ հաշտվելու համար, գրում է sputnik georgia-ն: «Մեր ամենագլխավոր գերակայությունը կլինի հաշտության քաղաքականության ուղղությամբ քայլերի առավելագույն ուժեղացումը, փորձելու ենք էլ ավելի արիակամ քայլեր անել: Ժամանակը մեր դեմ է աշխատում, եւ մենք բոլորս պետք է դա գիտակցենք: Մենք տրամատրված ենք, որպեսզի ամբողջ […]

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաuտատելու մաuին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնում են նախագահականից:

Տնտեսական անկումների տարի. ամփոփում

2015 թվականին ֆինանսական շուկայի տատանումները, ռուբլու արժեզրկումը և ՌԴ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել Հայաստանի տնտեսության վրա: Մասնավորապես` Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալներն անկում են գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 20 %-ով: Այն կրճատվել է հիմնականում ներմուծման ծավալների կրճատման պատճառով՝ 26,6 %-ով, իսկ արտահանումը կրճատվել է 0,9%-ով: Այս բացասական ցուցանիշը ռուսական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի