Ուկրաինայի ԱԳ նախարարը համառորեն ցանկանում է ԵՄ դրոշի ներքո նստել՝ Ուկրաինայի դրոշի փոխարեն /վիդեո/
Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել Նորմանդական քառյակի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Նախարարները քննարկել են Ուկրաինայի թեման։ Ֆրանսիայի նախագահ Ժան Մարկ Էյրոն հայտարարել է, որ մինչեւ հունիսի վերջն Ուկրաինայի արեւելքում կանցկացվեն տեղական ընտրություններ:
«Մենք ընդգծեցինք ընտրությունների մասին օրենքի ընդունման կարեւորությունը, որպեսզի տեղական ընտրությունները հնարավոր լինի անցկացնել մինչեւ կիսամյակի վերջը»,- ասել է Էյրոն Փարիզում «նորմանդական քառյակի» բանակցություններից հետո:
Չորս երկրների ներկայացուցիչները նաեւ հորդորել են մինչեւ ապրիլի 30-ն ազատել բոլոր գերիներին եւ անօրինականորեն պահվող անձանց:
Հանդիպման ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել։ Հանդիպման սկզբին ավանդական լուսանկարվելու արարողության ժամանակ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը փորձել է նստել ոչ թե Ուկրաինայի դրոշի, այլ Եվրամիության դրոշի ներքո։
Սակայն մյուս նախարարները Կլիմկինին արագ «ցույց են տվել իր տեղը»։