01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստորագրվել է ՀՀ և Մակաոյի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին պայմանագիր

Փետրվարի 3-ին Մակաոյում ստորագրվել է ՀՀ Կառավարության և ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը փոխադարձաբար վերացնելու մասին պայմանագիր։ Հայաստանի կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Մակաոյի կառավարության անունից՝ ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը։ Հանդիպմանը դեսպան Սարգսյանը և կառավարման […]

Երբ կհստակեցվի կոալիցիայի հարցը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը: Նա նշեց, որ համագործակցությունը լավ փուլում է, բայց դեռ պորտֆելների հարց չի քննարկվել, առաջիկա մի քանի օրերի ընթացքում բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն: Հարցին, թե ՀՀԿ առաջիկա նիստի ընթացքում հնարավո՞ր է որոշակիություն տրվի այդ հարցին, Բաղդասարյանը պատասխանեց, որ պետք չէ շտապել: Հարցին՝ ՏԿԱԻՆ […]

Գալուստ Սահակյանի մոտ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության  արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին: Ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում  Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ արձանագրվել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացում եւ համագործակցությունը երկու երկրների միջեւ զգալի վերընթաց է ապրել՝ […]

Թուրքիայում քրդական հարց չկա, կա հայկական հարց. թուրք պատգամավոր

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ֆարուք Չաթուրօղլուն, խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, անդրադառնալով քրդական հարցին, հանդես է եկել հայատյաց հայտարարությամբ. «Թուրքիայում քրդական հարց չկա, կա հայկական հարց» Չաթուրօղլուի հակահայկական հայտարարությունները մեջբերող թուրքական aktifhaber.com կայքը գրում է. «Հետաքրքիր է, թե ԱԶԿ-ական հայ պատգամավոր Մարգար Եսայանն ու վարչապետ Դավութօղլուի պատվավոր խորհրդական, իշխանական ՙAksam թերթի […]

Վստահության հարցը

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 16-ին ստորագրված կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Նախագծով նախատեսվում է վերցնել 40 միլիոն դոլար վարկ: Մտքերի փոխանակության փուլում ելույթ ունեցավ պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից […]

«Ձեզ մի գերագնահատեք … »

Այսօր Ազգային ժողովում շարունակվեց երկու լոռեցիների՝ Շարմազանով-Մարուքյան հակամարտությունը, որը բորբոքվեց այն բանից հետո, երբ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր երկուսի վերաբերյալ» վարկային համաձայնագրի քննարկմանը «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե պետք է բեռնաթափել Երևանը՝ միջոցներն ուղղելով մարզեր: «Այս ամբիոնը պրիմիտիվ քննարկումների […]

«Հանեց զինվորի թոքն ու սկսեց կրծել … ». /վիդեո/

Թուրքիայի վարած քաղաքականությունն արդեն ձախողված է, քանի որ Թուրքիան ի սկզբանե պնդում էր, որ պետք է Բաշար Ասադն իր նախաձեռնությամբ տապալվի և Թուրքիան նոր իշխանություններ ստեղծի ու իր դիրքերն ամրապնդի Սիրիրայում: Սիրիական պատերազմից անցել է 5 տարի և Բաշար Ասադը դեռ իր տեղում է»: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համոզված է՝ Թուրքիայի մեջքը կոտրված է: Ասադի ուժերն […]

Այդ դուք եք ստեղծել «Իսլամական պետությունը»․ լրագրողը հարձակվել է Քերիի վրա /վիդեո/

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի համար տհաճ միջադեպ է տեղի ունեցել Իտալիայում։ Քերին Իտալիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի վերջում խոսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից։ Այդ պահին լրագրողուհիներից մեկը հարձակվել է Քերիի վրա ու բացականչել․ «Այդ դուք եք ստեղծել Իսլամական պետությունը»։ Կնոջն անմիջապես հեռացրել են անվտանգության աշխատակիցները, իսկ […]

«Դե որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան ա »

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցում կարծիք հայտնեց, թե  կոալիցիան լավ բան է: «Դե որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան ա արդեն: Միացում ա, ուժեղանալ ա»: Հարցին`Դաշնակցությունը կուժեղացնի՞ ՀՀԿ-ին, «Հանրապետական»-ը թուլացե՞լ է, Սարոյանը պատասխանեց. «Տո խի՞ ա թուլացած, ինչքան նորմալ ըլնենք, հավաքված ըլնենք, էնքան ուժեղ կլինենք, ամպայման պտի քանդվե՞նք»: […]

Թեկնածու չունե՞ն

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ դեռ ՄԻՊ- ի պաշտոնի համար  թեկնածու չունեն, բայց առաջիկայում, ամենայն հավանականությամբ, խմբակցությունում կքննարկեն այդ հարցը: Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամները պետք է հանձնաժողով ներկայացնեն իրենց թեկնածուներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի