Ռեյտինգային, բաց /վիդեո/
‹‹Նոր ընտրական օրենսգրքով մենք կունենանք միաժամանակ բաց և փակ համամասնական ընտրական ցուցակներ››, – այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Գագիկ Մինասյանը:
‹‹Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պետք է ներկայացնի իր ցուցակը: Ցուցակում ներառվելու է նվազագույնը ութսուն և առավելագույնը երեք հարյուր թեկնածու: Այս թեկնածուների մի մասը կներառվի տարածքային, ընտրատարածքային ցուցակներում: Ընտրատարածքներում համամասնական ընտրակարգն իրականացվելու է ռեյտինգային, բաց ընտրական համակարգով:
Յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր ընտրատարածքային հանձնաժողովներում պետք է ունենա նվազագույնը հինգ թեկնածու, իսկ առավելագույնն այնքան, որ յուրաքանչյուր թեկնածուին հասնի առնվազն տասը հազար ընտրող: Կարելի է ենթադրել, որ թեկնածուների քանակը միջին թվով կլինի մոտ տասնհինգ››, – ընդգծեց Գագիկ Մինասյանը:
Վերջինս շեշտեց, որ համամասնական ընտրության պարագայում, ընտրական գործընթացն ի տարբերություն նախորդների՝ լինելու է ընդամենը մեկ քվեաթերթիկ: Ընտրողը կարող է քվեարկել իր նախընտրած կուսակցության և այդ կուսակցությունն այդ ընտրատարածքում ներկայացնող թեկնածուի օգտին:
Մանրամասները տեսանյութում` քիչ անց: