25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ … /վիդեո/

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ նկատի ունեն, երբ հատկապես տոնական օրերին արգելում են դպրոցներում դրամահավաքությունը:

Նա նշեց, որ եթե մի երեխա մի փոքրիկ ծաղկեփունջ կամ մանուշակ նվիրի ուսուցչուհուն, դա խնդիր չէ: Բայց եթե օգտագործելով տոնը և տոնակատարությունը՝ որևէ մեկը սկսում է թանկարժեք նվերներ հավաքել, ստիպողական դրամահավաքներ անել, անթույլատրելի է:

«Մենք մեր ուսուցիչներին, դասղեկներին միշտ տվել ենք, բայց գնացել ենք մի փոքրիկ խանութ, մեր եղածով մի փոքրիկ ծաղիկ ենք առել, սուվենիր ենք առել: Եվ դա ավելի մեծ արժեք ունի, քան ինչ-որ արժեքով նվեր հավաքելը»,- հայտարարեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ