25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արթուր Բաղդասարյանը հարցազրույց է տվել «Россия 24»-ին /վիդեո/

ՕԵԿ նախագահ, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախաձեռնող Արթուր Բաղդասարյանը  հարցազրույց է տվել ռուսական «Россия 24» հեռուստաընկերությանը։ Հարցազրույցում է խոսել է հայ-ռուսական հարաբերություններից, Հայաստանի ներքին գործընթացներից, տարածաշրջանային խնդիրներից եւ այն։ Մանրամասները՝ տեսանյութում։

Նոր օրենք դոլարի մասին․ Պուտինն առաջարկում է ԱՊՀ-ում հրաժարվել դոլարից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա օրինագիծ է մտցրել, որով առաջարկվում է հրաժարվել դոլարից ԱՊՀ տարածքում եւ ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծել, որը կմիավորի այս երկրներին։ Նշվում է, որ ընդհանուր շուկան հնարավորություն կտա արագ կերպով զարգացնել ազգային փոխարժեքը։ Արդյունքում ԱՊՀ-ի ներսում առեւտրա-տնտեսական համագործակցության երկարաժամկետ հնարավորություններ կստեղծվեն։ Քանի որ այսօր դոլարն ու եվրոն ԱՊՀ տարածքում լայն շրջանառության մեջ […]

Սամվել Բալասանյանի ամանորյա խոստումները. Առավոտ

Գյումրու գործարար քաղաքապետ Սամվել Բալասսւնյանը փորձում է իր ցանկությունները իրականություն դարձնել, նա 2016 թվականին 1000 աշխատատեղեր Է խոստանում քաղաքին՝ հայտարարելով, որ ամենաշահագրգիռ անյն այս հարցում հենց ինքն է։ Քաղաքապետը նշում է, որ կարի արտադրություն ունեցող «Գեւորգ Վահան» ՍՊԸ-ն 200 նոր աշխատատեղեր է ստեղծելու Գյումրիում, այս նույն ոլորտում 400 աշխատատեղ էլ ստեղծելու է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաբեշը, […]

Կկրկնօրինակեն, բայց ոչ ամբողջությամբ. Հայկական ժամանակ

ԼՂՀ Սահմանադրության փոփոխություններ նախաձեռնելու մասին հրապարակային քննարկումները կսկսվեն գալիք տարում։ Նախաձեռնությանը կողմ քաղաքական ուժերն առաջիկայում դիմել են ԼՂՀ նախագահին՝ պաշտոնական քննարկումների մեկնարկը տալու համար։ Այս մասին երեկ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը իր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ մինչ այժմ Էլ Արցախի քաղաքական ուժերի միջեւ քննարկումներ եւ կոնսուլտացիաներ են եղել սահմանադրական փոփոխությունների […]

Պաշտոնանկ կլինեն. Ժամանակ

Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն հունվարի կեսերին կարող են փոփոխություններ տեղի ունենալ կառավարության կազմում: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ըստ նույն աղբյուրի՝ կփոխվեն նաև Արմավիրի, Արագածոտնի ու Շիրակի մարզպետները: Մենք արդեն գրել ենք, որ ՀՅԴ-ն երեք մարզպետի պաշտոն է ուզում, սակայն դժվար է […]

Էական տեղաշարժեր են սպասվում կառավարությունում. Հրապարակ

Առաջիկայում ոչ միայն կառավարությունում, այլև դիվանագիտական կորպուսում տեղաշարժեր են սպասվում: Թերթի տեղեկություններով` Արաբական Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը կտեղափոխվի Լիբանան, Էմիրություններում դեսպան կնշանակվի Ֆադեյ Չարչօղլյանը: Իսկ թե վերջինս արաբական աշխարհում կզբաղվի՞ արդարադատության ամենագեղեցիկ նախարարի լոբբինգով, ինչպես անում էր Ղարիբջանյանը, մեր աղբյուրները չասացին: Դիվանագիտական նոր աշխատանքի կտեղափոխվի նաև Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը. խոսվում է, որ […]

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կենտրոնական բանկի կազմակերպված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կենտրոնական բանկ, մասնակցել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Կենտրոնական բանկի և հանրապետության բոլոր առևտրային բանկերի աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Բակո Սահակյանը ստորագրել է

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ oրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Անասնաբուժության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները։ Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահականից:

Նախագահ Սարգսյանն ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Հանդիպման սկզբում անվանի մտավորականը ՀՀ Նախագահին նվիրել է այս տարի լույս ընծայված իր պատմվածքների ժողովածուն՝ վերնագրված «Հարյուր տառապանք»: Էմիր Կուստուրիցան նշել է, թե 2015թ. հայ ժողովրդի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը զգացական պահ էր բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են հայ ժողովրդի […]

Հույսը՝ մութ ժամանակներում․ Մեծ Բրիտանիայի թագուհու Սուրբ ծննդյան խոսքը

Այսօր՝ կաթոլիկ աշխարհի Սուրբ ծնունդի օրը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ իր ավանդական ուղերձն է հղել։ Նա ասել է, որ այսօր ժամանակն է հիշել այն ամենը, ինչի համար մենք շնորհակալ ենք։ «Այս տարի աշխարհը ստիպված էր դիմադրել «մութ ժամանակների»։ Բայց Աստվածաշնչում ասվում է՝ «Եւ լույսը շողում է մթության մեջ, եւ մթությունը չի գրավել այն»։ Թագուհին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի