22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսպիսի փոխգործակցությունից սպասելիքները մեծ են. Դավիթ Բաբայան

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

‹‹Ցանկացած այսպիսի փոխգործակցությունից սպասելիքները մեծ են, մանավանդ, որ դրանով շահագրգռված են ինչպես  Եվրամիությունը, այնպես էլ Հայաստանը: Մենք պետք է սրանից պտուղներ քաղենք ու ձգտենք զարգացման››, – Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում  նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով սիրիահայերին առնչվող խնդիրներին՝ Դավիթ Բաբայանը հույս հայտնեց, որ Եվրոպական կառույցները Հայաստանին կաջակցեն՝ մեր երկիր եկող սիրիահայերին ապաստան տալու, աջակցելու հարցերը լուծելու համար:

‹‹Եվրոպխական կառույցները մեծ գումարներ են տալիս, օրինակ, Թուրքիային, ովքեր  ոչ միայն փախստականներին են ընդունում, այլև խառնվում են Սիրիայի գործերին: Սիրիահայերին աջակցելը Հայաստանի կողմից  մարդասիրական կարևոր նախաձեռնություն է, բացի այդ՝ սիրիական հարցի հետ կապված՝ Հայաստանը բացարձակապես ոչ մի բացասական գործունեություն չի ծավալում››, – ընդգծեց Դավիթ Բաբայանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ