14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին

Մարտի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Պաշտպանական պլանավորման և ծրագրավորման գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան – ՆԱՏՕ շարունակական համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և կարևորեց Հայաստան – ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությանը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությանը:

Հանդիպման օրակարգում էին հաջորդ շաբաթ նախատեսված Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլատյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։

Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը սատարելու անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ