01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է փետրվարի 8-ին մեկնել Թուրքիա՝ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրավերով: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անկարա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Մերկելը կհանդիպի Դավութղլուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը և փախստականների խնդիրներին վերաբերող հարցեր:

Գևորգը պետք է ազատ արձակվի. պաշտպան

« Գևորգն իրեն լավ է զգում և այս պահին որևէ բանից դժգոհություններ չունի»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Անդրադառնալով  դատական գործընթացին պաշտպանն ասաց, որ Առաջին ատյանի դատարան միջնորդություն  են ներկայացրել, որպեսզի Գևորգին գրավի դիմաց ազատ արձակեն:  Շուտով դատաքննություն կնշանակվի և […]

Ինչ է կատարվում ֆինանսների նախարարությունում. Հրապարակ

Պարզվում է` ֆինանսների նախարարությունում բացի Պավել Սաֆարյանի միջադեպիս, ուրիշ` էլ ավելի հետաքրքիր դեպքեր էլ են տեղի ունեցել նույն այդ օրերին: Հունվարի 26-ին աշխատանքի եկած ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Սասուն Աբաղյանին ասել են, որ ինքն այլեւս չի աշխատում համակարգում, իսկ օրվա երկրորդ կեսին նախարարությունում հայտնի է դարձել, որ այդ պաշտոնում նրան կփոխարինի Շենգավիթի հարկային ծառայության […]

Մինսկի խումբը բավարարված չէ ստատուս քվոյով. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարարված չէ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոյով: Այդ մասին Թվիթերի իր էում գրել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք շարունակելու ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները»,- գրել է նա։

Ուկրաինայում ՀՀ դեսպանը բաց տեքստով մեղադրում է իշխանությանը. Ժողովուրդ

Ուկրաինան այն երկրներից է, որի պատվիրակներից չորսը մասնակցել էին ԵԽԽՎ-ի այս տարվա ձմեռային նստաշրջանին եւ կողմ էին քվեարկել հակահայկական զեկույցներին: Այս փաստի համար Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը սուր քննադատության ենթարկվեց: Թերթի հետ զրույցում Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակները 12-ն են, որոնցից այդ չարաբաստիկ նիստին մասնակցել են միայն 4-ը: Սակայն […]

Սերժ Սարգսյանը ինձ խոստացել է ասել` ով է կազմակերպել Հոկտեմբերի 27-ը. Ժամանակ

Հարցին` հստակ կարո՞ղ ենք ամրագրել, որ դուք 2017-ին մասնակցելու եք խորհրոդարանական ընտրություններին և առաջնորդելու եք գոնե արեւմտամետ ուժերին եւ գործիչներին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ասել է. «Երբ դուք խնդիր դրեցիք` ի սկզբանե հավն է եղել, թե ձուն, ես մտածեցի ու ինձ բռնացրեցի, որ Հովհաննես Ավետարանիչի կողմնակից եմ. «Ի սկզբանե էր բանը, եւ […]

Էրդողանի թիկնապահները ծեծել են էկվադորցի պատգամավորին ու կոտրել նրա քիթը /վիդեո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Էկվադոր, որտեղ կրկին սկանդալային պատմության մեջ է ընկել։  Էրդողանին Էկվադորում քրդերի կողմնակիցները ընդունել էին բողոքի ակցիաներով եւ «մարդասպան» վանկարկումներով, ինչը բարկացրել է նրա թիկնապահներին, ու վերջիններս  հարձակվել են ցուցարարների վրա ու ծեծել նրանց։ Էրդողանի թիկնապահները ծեծել ու կոտրել են ցուցարարներից մեկի քիթը, ով, ինչպես հետո պարզվել է, Էկվադորի պատգամավոր Դիեոգո […]

Շարմազանովը երախտապարտ է բարեկամ Արգենտինային

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն առանձնակի կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ միջխորհրդարանական համագործակցության սերտացումը: Այս համատեքստում կողմերն արժեւորել են խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը, բարեկամական խմբերի միջեւ շփումները եւ խոսել առաջիկա համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ: […]

Մաֆիան ու բենզինի ոդիսականը

Այսօր գնացել էի տուն՝ Դովեղ, Նոյեմբերյան: Սահմանը անցա և Սադախլո չհասած՝ հենց սահմանի մոտ, առաջին իսկ բենզալցակայանից իմ մեքենան լիցքավորեցի 95 լիտր բենզին, բակս դատարկ էր: Հատուկ անցա սահմանը, որ և՛ բենզին լցնեմ և նաև ցույց տամ, թե ինչպես է վառելիքի հայկական մաֆիան կեղեքում հայ ժողովրդին: Բենզինի մեկ լիտրը արժե 1.25 լարի, այսինքն՝ գրեթե 250 դրամ, […]

Նախագահը մասնակցել է ՀՀ ՍԴ կազմավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման քսանամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի