Մարտի 7-ից 25-ը տեղի կունենա թուրք-ադրբեջանական զորավարժություն

Թուրքիայի Քոնիա նահանգում մարտի 7-25 ընկած ժամանակատվածում տեղի կունենա ռազմաօդային ուժերի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն (TURAZ արծիվ-2016), գրում է Ermenihaber.am-ը:
Ինչպես իրազեկում է թուրքական «haber10» լրատվակայքը, զորավարժությունն անցկացվելու է Քոնիայի 3-րդ ռազմաօդային բազայում:
Նշյալ տեղեկությունը հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը՝ հրապարակելով համապատախսան հայտարարություն իր պաշտոնական կայքում:
Տեղեկացնենք, որ թուրքական աղբյուրը, ինչպես նաև Գլխավոր շտաբը զերծ են մնում մանրամասներ հայտնելուց, իսկ ահա ադրբեջանական լրատվական կայքերը նշում են, թե զորավարժության ժամանակ օգտագործվելու են «MIG-29», «F-16», «SU-25» տիպի ռազմական ինքնաթիռներ: