No comment
Անցած տարեվերջին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հրահանգեց նիստերից հետո կառավարության շենքի հիմնական մուտքից դուրս գալ, այլ ոչ թե հետնամուտքից եւ չխուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց: Ամիսներ են անցել վարչապետի հորդորից: Մինչդեռ, նախարարներն այդպես էլ չեն հրաժարվում կառավարության հետնամուտքից դուրս գալու սովորությունից: Փաստորեն, վարչապետի հորդոր հրահանգը լուրջ փորձություն դարձավ եւ վարչապետի, եւ գործադիրի անդամների համար: Որքան էլ […]
Փետրվարի 9-ին ժամը 18-ին կլրանա Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների փաստաթղթային առաջադրման վերջնաժամկետը: Մինչ այդ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ ՀՀ Օմբուդսմենի պաշտոնում առաջադրվելու համար: Նկատենք, որ ՄԻՊ-ի չորս թեկնածուի անուն է շրջանառվում. Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջադրել է Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանն առաջարդել է Նարեկ Ալոյանի, ԲՀԿ-ն` […]
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով ներկայումս աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում, մեղադրել է Ռուսաստանին տասնյակ հազարավոր սիրիացիների տառապանքի մեջ, փոխանցում է Reuters-ը։ «Վերջին մի քանի օրերին մենք ցնցված ենք տասնյակ հազարավոր մարդկանց տառապանքից, որը ռմբակոծությունների հետեւանք է, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից»,- ասել նա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայի […]
Փետրվարի 8-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի Ազգային ժողովի (Նառոդնա սկուպշտինա) նախագահ Մայա Գոյկովիչին: Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին Երևանում՝ ՀՀ արտգործնախարարն արժևորեց հայ և սերբ ժողովուրդների միջև ձևավորված պատմական, ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք լավ հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը նշեց, որ Սերբիան կարևորում […]
Փետրվարի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում ունեցավ Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, նախորդ ամիս Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին, նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող […]
Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, վրացագետ Ալիկ Էրոյանցը ասաց, որ Վրաստանի ներկայիս իշխանություններն ավելի պատրաստակամ են Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու հարցում, հետեւաբար՝ վերջին մի քանի տարում հնարավորություն ունենք խոսելու հայ-վրացական հարաբերությունների ավելի բարձր մակարդակի մասին: «Տարածաշրջանային վերջին զարգացումները նոր հնարավորություններ են բացում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: Օրինակ՝ Իրանի նկատմամբ […]
Թուրքական մամուլում ակտիվորեն քննարկվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Էկվադոր կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, գրում է Ermenihaber.am-ը: Մայրաքաղաք Կիտոյում Էրդողանի մասնակցությամբ անցկացված «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Լատինական Ամերիկան» խորագրով համաժողովի ընթացքում մի խումբ կին ցուցարարներ ներխուժել են դահլիճ ու վանկարկել «մարդասպան Էրդողան»` նկատի ունենալով քրդերի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությունը: Ցուցարարները, որոնց ձեռքին եղել […]
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում, նշել է, որ թեեւ հայ-սերբական հարաբերություններն ունեն բազմամյա պատմություն՝ հիմնված փոխադարձ բարյացակամության եւ աջակցության վրա, սակայն Հայաստանի համար անակնկալ էր ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում հակահայկական երկու բանաձեւերին սերբական պատվիրակության գրեթե բոլոր անդամների աջակցելու […]
Այսօր վրացագետ Ալիկ Էրոյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Վրաստանը կհավասարակշռի իր հարաբերությունները հարևանների, Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ, ակնարկելով նաև,ապագայում դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ն ընդունի Վրաստանին որպես իր անդամ, քանի կա Ռուսաստանի գործոնը, ինչին նաև անրադարձել էր նույն կառուցի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը: Ըստ վրացագետի՝ Հայաստանը պետք է ուշի ուշով հետևի վրաց-ամերիկայն և վրաց ռուսական […]




























