30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազատվել է աշխատանքից եւ նշանակվել դեսպան

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության  եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահի հրամարագրով  Սերգեյ Մանասարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:  

«Իսլամական պետությունը» մեծ եկամուտներ ունի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը հայտարարել է, որ իրենք չեն կարող ստուգումներ իրականացնել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նավթի արտահանման ուղղությունների վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ։ Նա նշել է, որ ԻՊ-ը մեծ եկամուտներ ունի տարբեր ռեսուրսների շնորհիվ։ «Ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանում օկուպացված տարածքների նավթի և այլ բնական պաշարների […]

Հարձակվել են նախկին վարչապետի վրա

Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը երեկ հարձակման է ենթարկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում։ Նա պատմել է, որ անհայտ անձինք՝ ոչ սլավոնական արտաքինի, նրա հասցեին սպառնալիքներ են հնչեցրել, տորթով խփել ու նստել մեքենաներն ու հեռացել։ Հարձակվողները մոտ 10 հոգի են եղել։ «Ես ոստիկանություն եմ դիմել, քանի որ նրանք իմ կյանքին սպառնացող հայտարարություններ էին անում»,- ասել […]

Որոշեցին. Հրապարակ

Կոալիցիոն բանակցությունները կհանգուցալուծվեն այս շաբաթվա վերջին, հավանաբար ուրբաթ օրը: ՀՀԿ խորհրդի նիստից հետո պաշտոնապես կհայտարարվի համագործակցության մասին: Թեպետ մոտ 2 ամիս Հրանտ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը գրեթե միայնակ են բոլոր հարցերը քննարկել, բայց հայտարարություններով ցույց կտան, թե կուսակցականների հետ քննարկման արդյունքում է որոշում կայացվել: Ի դեպ, երեկվա դրությամբ, 3 նախարարական պորտֆելի եւ 2 մարզպետի պաշտոնի […]

Մոսկվան զարմացած է Գերմանիայի կողմից Անկարային ցուցաբերվող անվերապահ աջակցություներից. Լավրով

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լայնածավալ հարցազրույց է տվել Moskovski komsomolec-ին, որում անդրադարձել է նաեւ Թուրքիային։ Նա ասել է, որ պաշտոնական Մոսկվան զարմացած է սիրիական ողջ պատմության ընթացքում Գերմանիայի կողմից Թուրքիային ցուցաբերվող անվերապահ աջակցությունից, այնինչ, նրա խոսքով, Ռուսաստանն է համարվում տեղի ունեցածի գլխավոր մեղավորը: «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա մեզ զարմացրել է սիրիական ողջ պատմության […]

3 թեկնածուները կպայքարեն

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջադրել է Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, Տիգրան Ուրիխանյանը` Նարեկ Ալոյանի թեկնածությունը: Նշենք, որ վերջնաժամկետն այսօր էր՝ փետրվարի 9-ին, ժամը 18:00-ն: Հանձնաժողովը վերջնական թեկնածուին կընտրի փետրվարի 12-ին, որից հետո ՄԻՊ թեկնածուն կներկայանա ԱԺ լիագումար նիստին:

Ամենաանցանկալի սցենարը

ՌԴ Կոմունիստական կուսակցության կենտկոմի փոխնախագահ Վալերի Ռաշկինը և  այս կուսակցության կենտկոմի քարտուղար Սերգեյ Օբուխովը  առաջարկ են ներկայացրել՝ պահանջելով չեղարկել 1921 թվականի մարտի 21-ին Մոսկվայում Թուրքիայի հետ կնքված պայմանագիրը։ Պատգամավորներն այս առաջարկով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հիշեցնենք, որ պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և […]

Մարուքյանը մարտահրավեր է նետում կառավարությանը /վիդեո/

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը մարտահրավեր է նետում կառավարության հակակոռուպցիոն խորհրդին: Նախօրեին Հայաստանին հատկացվեց հերթական դրամաշնորհը՝ հակակոռուպցիոն ռազմավարությունը ճիշտ իրականացնելու համար: Մանրամասները` տեսանյութում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնացին

Փետրվարի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնաց, դեսպան Թոշիհիրո Այկիին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը և տարբեր ոլորտներում բազմաբովանդակ փոխգործակցության ընդլայնումը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ճապոնիայի ԱԳՆ հատուկ բանագնացն ընդգծեց, որ իր երկիրը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խթանումը, ինչին […]

Շրջադարձային

Անցած հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին հասարակական-քաղաքական դաշտի չարդարացված սպասումները ըստ ամենայնի` կփարատվեն քիչ անց: Վաղը` փետրվարի 10-ին տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստը, որը նախապես հայտարարվածից ավելի շուտ է հրավիրվել. ոչ թե հինգշաբթի, այլ չորեքշաբթի: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից: Վերջինս նիստի օրակարգից մանրամասներ չներկայացրեց, ասաց` բոլոր հարցերը նիստից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի