30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլորովին նոր պաշտոններ. Հրապարակ

Այսպիսով ՀՅԴ-ին կհասնեն, ինչպես եւ նախկինում նշվել է, էկոնոմիկայի /Արծվիկ Մինասյան/, արտակարգ իրավիճակներից տարանջատված տարածքային կառավարման եւ կրթության եւ գիտության նախարարությունները: Մարզպետների պաշտոնների հարցում եւս համաձայնությունը կայացվել է տառացիորեն վերջին օրը: ՀՅԴ-ն որոշել է հրաժարվել Շիրակի մարզպետի պաշտոնից, իսկ Արագածոտնում մարզպետ է առաջարկել նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանին: Ընդհանրապես, ՀՅԴ-ն հին ընկերներին նույն պաշտոններին նշանակելու հարցում […]

Խուճապ. պատրաստվում են նամակ-խնդրագիր գրել. Ժամանակ

Շիրակի մարզում իսկական խուճապ է, ինչը կապված է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ազատման լուրերի հետ: Մամուլն արդեն մի քանի օր է գրում է, որ ՀՅԴ իշխանությունների համագործակցության արդյունքում Շիրակի մարզպետի պաշտոնում հանձնվելու է Դաշնակցությանը: Մեզ հասած լուրերով` Շիրակի մարզի գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք հաստատությունների ղեկավարներ պատրաստվում են նամակ-խնդրագիր ուղղել նախագահ Սարգսյանին եւ […]

Արտգործնախարարն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Փետրվարի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախթարին: Ողջունելով տիկին Ախթարին Երևանում՝ նախարար Նալբանդյանն արժևորեց Հայաստանի և Հանձնաժողովի միջև ձևավորված առավել քան քսան տարվա արդյունավետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Ախթարը նշեց, որ հանձնաժողովը կարևորում […]

Սա պաշտոնների բաշխման հարց չէ. ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են  ներկուսակցական, ներքաղաքական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց` շրջանառվող տեղեկությունները իշխող կուսակցության և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության միջև համագործակցության ձևաչափ է հաստատվել: «Հայ Հեղափոխական Դաշնակցության» հետ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ունի նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում […]

Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շամշար Ախթարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշար Ախթարին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը կարևորել է վերոնշյալ հանձնաժողովի գործունեությունը և մեր երկրի անունից պատրաստակամություն հայտնել զարգացնել այդ […]

Էրդողանը կոշտ է արձագանքել Միացյալ նահանգներին

ԱՄՆ-ի կողմից հնչել էր հայատարարություն այն մասին, որ նահանգները սիրիական PYD-ին (քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն») ահաբեկչական չեն համարում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ արձագանք է տվել  այդ հայտարարությանը, գրում է Ermenihaber.am-ը: Նախագահական նստավայրում գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն ասել է, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-ՔԲԿ) և Սիրիայի քրդական շրջաններում ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունը հանդիսացող PYD-ի […]

«Հանրապետականն» ու «Դաշնակցությունը» խախտում են ավանդույթը /վիդեո/

Հայաստանի Ազգային ժողովն առաջիկայում քննարկելու է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը, իսկ մինչեւ նոյեմբերի մեկն ընտրելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ու անդամներ: Նոր կազմն աշխատելու է վեց տարի, հայտարարել է «Հանրապետական» պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա խոսել է նաեւ նոր ստեղծվելիք կոալիցիայի մասին եւ ասել, որ ավանդույթի համաձայն կոալիցիաներ ստեղծվում են ընտրությունից հետո: Այս անգամ «Հանրապետականն»  ու […]

«Ժառանգություն»-ը պետք է քննարկի Հրանտ Բագրատյանի առաջարկը. Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, ով իր թեկնածությունն է առաջադրել ՄԻՊ պաշտոնին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով ենթադրությունները, թե առաջադրվելով այդ պաշտոնում, ինքն ինչ-որ չափով ընդունում է իշխանության խաղի կանոնները, պատասխանեց. «Եթե դու չես մասնակցում, դու բացակայում ես, եթե չես դիմադրում, համակերպվում ես: Ես կարծում եմ՝ դա սխալ է: Այդ սխալները թույլ չտալու համար ես […]

Պահանջում են վարչապետի հրաժարականը․ ստորագրահավաք է սկսվել

Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականը։ Ստորագրահավաքը սկսել է «Արդար Ռուսաստան» կուսակցությունը, գրում է segodnya.ua-ն։ Ինչպես նշվում է, կուսակցությունը հույս ունի Մեդվեդևի հրաժարականի համար նախաձեռնած համառուսաստանյան ստորագրահավաքի ժամանակ հավաքել 10 մլն ստորագրություն: Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախակովը հայտարարել է, որ իրենք այս թեմայով մամուլի ասուլիսներ կտան երկրի տարբեր շրջաններում։ «Մեզ դուր չի գալիս կառավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի