Դա չի կարելի ճոխություն համարել. տնտեսագետ
Կառավարությունն այսօր որոշեց Էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Գումարն անհրաժեշտ է 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար:
Վարչապետը նշեց, որ համաժողովի արդյունքում հնարավոր է ներդրումներ լինեն ՏՏ ոլորտում, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել համաժողովն անցկացնել Հայաստանում:
Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Hrenaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այս գումարները վերոնշյալ նախագծի վրա ծախսելը չի կարելի ճոխություն համարել, եթե խոսքն այսպիսի գովելի նախաձեռնության մասին է:
‹‹Եթե ցանկացած հարցի վերաբերյալ դատողություններ անեինք՝ հենվելով աղքատ երկրի տրամաբանության վրա, ուրեմն մեր երկրում ոչ մի միջոցառում չպիտի կազմակերպվեր: Այն ծախսերը, որոնք իրականում կարող են արդյունավետ լիներ, չպիտի ստվերի տակ ընկնեն: Եթե դա ծախսվեր ճոխ ընդունելությունների, գործուղումների կամ ուղևորումների վրա, ուրիշ բան››:
Տնտեսագետը նշեց, որ դարաշրջանի շունչը տեխնոլոգիական է, ուստի, չարժե նման նախագծեր կազմակերպելիս ափսոսալ ծախսվելիք գումարները:
‹‹Վատ չի լինի, որ մեր որկրում այսպիսի համաժողովներ գումարվեն, ու աշխարհի ուշադրությունը սևեռվի մեր երկրի վրա: Տնտեսագետը նշեց, որ այժմ դժվարանում է ասել, թե այս նախաձեռնությունն ինչ արդյունք կունենա, բայց մի բան անկասկած է. այս նախաձեռնությունը գովելի ու ու դրական››: