30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլորն էլ շատ լավ գիտեն

«Գաղտնիք չկա, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկացել է, և շատ լուրջ պարտքեր են հավաքվել: Այս պահին մենք «առողջացման» ծրագիր ենք մշակում, որ կարողանանք այդ պարտքերը փակել:Անգամ քաղաքապետարանին ենք պարտք ու թաքցնելու բան չկա»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը: Նշենք , որ Երևանի […]

Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին

Մյունխենի` միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-13-ին կայցելի Գերմանիա: Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

«Պապերի բոստա՞նն է, որ հենց կրթությունն են ուզում»

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր պաշտոնանկության մասին տեղեկությունները մեկնաբանելով` ընդգծել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը, եթե դա են թելադրում քաղաքական գործընթացները: «Հանրապետականում էլ տաղանդավոր մարդիկ կան ու իրենց պոստերը հեշտ չեն զիջի: Դաշնակցության վարկանիշը հինգ տոկոս է, ու նրանք առանձնապես չպետք է մեծ սպասելիքներ ունենան: Դաշնակցությունը ճողոպրում է, որպեսզի […]

Ինչպիսի Հայաստան կունենանք մեկ շաբաթից /վիդեո/

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադառնալով Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին, խոսել է ՄԻՊ թեկնածուների մասին: «Երեք  թեկանծուներն էլ պետք է ուսումնասիրած լինեն նախկին երեք ՄԻՊ-երի գործունեությունը, ճանապարհը, կատարած սխալները, մոտեցումները և պետք  է ունենան համակարգային փոփոխությունների մոտեցումներ», – նշել է պատգամավորը: Հաջորդ շաբաթ Հայաստանը կունենա կոալիցիոն կառավարություն, բայց դա չի նշանակում, թե կարճ ժամանակահատվածում […]

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ․ ԱՄՆ տեսակետը չի փոխվել

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ահաբեկչական կազմակերպություն չի համարում: Քիրբին հաստատել է, որ այս հարցով Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, սակայն որևէ մանրամասնություն չի հաղորդել այդ հանդիպման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը երեկ կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանից պահանջել են […]

Ազատվել է պաշտոնից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ից պահանջում է ավելացնել Հայաստանին ու ԼՂՀ-ին տրամադրվող օգնության չափը

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններին եւ պահանջել ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, գրում է asbarez.com-ը։ ANCA-ի պահանջները ներկայացվել են նախագահ Բարաք Օբամայի՝ 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը հրապարակելուց հետո։ Օբամայի առաջարկով՝ Հայաստանին որպես տնտեսական օգնություն պետք է տրամադրվի 22.412.000 դոլար։   Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափը չի […]

Խայտառակություն է /վիդեո/

«Բանտից դուրս գալուց հետո համոզվեցի, որ ընդդիմությունը իր բարձրության վրա չի և դժբախտաբար Հայաստանում ընդդիմադիր դաշտի խայտառակ իրավիճակը իշխանությունների հենասյունն է դառնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Հացպանյանը ընդդիմությանը համարում է մանրախնդիր և սեփական շահի հետևից վազող ուժ: ՀԱԿ-ի մասին, ում կողքին մարտիմեկյան հայտնի դեպքերի ժամանակ կանգնած էր Հացպանյանը, նկատեց .« Այստեղ […]

Ինչպես է Զարուհի Փոստանջյանն աշխատելու ՄԻՊ-ի պաշտոնում /վիդեո/

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր ՄԻՊ-ի պաշտոնում թեկնածու առաջադրվելու համար նշեց երկու հիմնավորում: Առաջինն, ըստ Փոստանջյանի՝ այն է, որ իր մասնագիտական կարողությունները թույլ են տալիս զբաղվել նման գործունեությամբ: Երկրորդ հիմնավորումը պատգամավորի խոսքով` այս պայքարին չեն ցանկացել մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր որ կարող էին այս պաշտոնին հավակնել: «Բազմաթիվ […]

Որոշ վայ-ընդդիմադիրներ սոուսով լավ ուտվում են. Առավոտ

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին իշխանության մարդ են ասում` ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն արձագանքեց. Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ավելի ընդդիմադիր են, քան որոշ վայ-ընդդիմադիրներ, որոնք այս կամ այն ծրագրի մեջ սոուսով շատ համեղ ուտվում են եւ գնում են առաջ: Հետեւաբար պետք չի կեղծ օրակարգ մտցնել եւ ասել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի