12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վլադիմիր Պուտինն առաջարկել է Սերժ Սարգսյանին քննարկել ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ տնտեսական համագործակցության խորացումը

Մոսկվայում ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկել է քննարկել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր, գրում է ТАСС գործակալությունը։

ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ խորանում է տնտեսական համագործակցությունը:

«Մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես ենք մենք կառուցել մեր հարաբերությունների բազան: Հիմնվելով անցյալում մեր համատեղ որոշումների վրա` ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք կխորացնենք համագործակցությունը նաև այս ուղղությամբ»,- ասել է նա:

Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկել է նաեւ քննարկել ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ