24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նրանում, որ խնդրի լուծումը մինչ օրս գտնված չէ, մեղավոր չեն ոչ միջնորդները, ոչ էլ Երեւանը․ Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական, հայ-ռուսական հարաբերություններին եւ այլն։

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ ԵՄ-ն բազմիցս Մինսկի խմբի համանախագահներին իր առաջկցությունն է հայտնել՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում եւ նշել, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

«Մենք միշտ բարձր ենք գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Սակայն ցավոք, հիմնախնդրի կողմերից մեկը այլ կարծիք ունի։ Այն բանում, որ խնդրի լուծումը մինչ օրս հայտնաբերված չէ, մեղավոր են ոչ միջնորդները, ոչ էլ Հայաստանը Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք խնդրի լուծումը գտնել՝ հենվելով համանախագահների առաջարկների վրա։ Իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկներն ու անձամբ համանախագահներին։ Հասել է նրան, որ Բաքուն նրանց սկսել է իսլամաֆոբիայի մեջ մեղադրել։

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում ճիշտ չեն հասկանում միջնորդների դերը․․․»,- ասել է նա։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերին, ով, մեկնաբանելով Հայաստանին զենքի մատակարարումների կապակցությամբ Բաքվի բողոքի նոտայի վերաբերյալ հաղորդումները, հայտարարել է, որ ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին զենքի բոլոր մատակարարումները ՌԴ-ի կողմից իրականացվում են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտության խիստ հաշվառմամբ, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը բազմիցս ավելացրել է իր ռազմական ծախսերը:

«Մենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, շատ սերտ ռազմական, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցություն: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում առաջին հերթին մեր ռազմավարական դաշնակցից, մենք այսուհետեւ էլ ամենասերտ կերպով փոխգործակցելու ենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական առումով։ Բնական է, որ Ռուսաստանը, լինելով զենքի խոշորագույն արտադրողներից մեկը, այն վաճառում է տարբեր երկրների: Սակայն մենք չենք կարող «հիացած լինել» այն բանից, որ Ադրբեջանը զենք է գնում եւ դրա հետ մեկտեղ սպառնում նոր պատերազմ սկսել»,- ասել է նա։

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին ու ասել, որ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը։

«Ընդ որում, խոսքը ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին քաղաքականության մասին է։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ այսօր Սիրիայում քրդերը համագործակցում են Ռուսաստանի հետ այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբին նրա հետ համագործակցում էին «հայկական խմբավորումները»։ Նման հայտարարությունը լուրջ ազդանշան է՝ ուղղված  միջազգային հանրությանը այն մասին, թե ինչ կարող է լինել քրդերի հետ։ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթ փաշան, նույնպես Ռուսաստանին մեղադրում էր այն բանում, որ «զինել է ու հրահրել հայերին»։ Ակնհայտ է, որ 100 տարվա ընթացքում Թուրքիայի իշխանություններում քիչ բան է փոխվել․․․»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ