25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Կանանց օդապարիկի նախանձով. Իրավունք

Այն ինչ ամիսներ շարունակ չհաջողվեց իրականացնել Ազատության հրապարակում շուրջօրյա տեղավորված «Նոր Հայաստան ընդդիմադիր ճակատին, մի քանի ժամվա ընթացքում իրականություն դարձրեց Երեւանի քաղաքապետարանի օդապարիկը: Այո, պարզվում է` մարդկանց առավել գրավեց կանանց միջազգային տոնին նվիրված մեծ օդապարիկը, բայց ոչ Նոր Հայաստանի գաղափարները, եւ երեկ հենց այդ առթիվ էլ հրապարակը մարդաշատ էր:

Իկ հեռվում` ընդհանուր տոնից ու քաղաքապետարանի «չափարներից» դուրս, մնացել էին «Նոր Հայաստանի» պաստառներն ու իրենց արեւին տված պապիկները, որոնք ստիպված էին հերթապահել ընդդիմադիր-հեղափոխական ճակատի «բիսեդկում», մինչ իրենց առաջնորդները վայելում էին հանգստյան օրն ու մտմտում, թե ինչպես մի օդապարիկի հեղինակություն ձեռք բերեն ու մարդկանց ուշադրությունը գրավեն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ