14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկների 75 տոկոսը բացակայում են ԸՕ նախագծից

Ինչպես հայտնի է, ս.թ. փետրվարի 5-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ իր վերջնական զեկույցը։ Ի թիվս այլ դրույթների, զեկույցում ներառված են մի շարք հանձնարարականներ ՀՀ ընտրական վարչարարության բարելավման ուղղությամբ։ «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» որոշեց ուսումնասիրել, թե այդ հանձնարարականներից որո՞նք են տեղ գտել մարտի 2-ին հրապարակված ընտրական օրենսգրքի նախագծում։

Այսպիսով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հենց Ընտրական օրենսգրքին վերաբերվող 16 առաջարկություններից Ընտրական օրենսգրքի նախագծում ամբողջությամբ ներառված են 2-ը և ևս 2-ը՝ մասնակի: Առաջարկություններից 12-ը (այն է՝ 75 տոկոսը) որևէ կերպ տեղ չեն գտել օրենսգրքի նախագծում:

Իշխանությունների կողմից անտեսված պահանջների թվին է պատկանում՝ ընտրական օրենսգրքի նախապաատրստման հրապարակայնության ապահովումը, ընտրությունների վերահսկման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները, բողոքարկման արդյունավետության և կեղծիքներ կանխարգելող մեխանիզմների մասին առաջարկները:

ԵԱՀԿ/ԺՄԻԳ- հանձնարարականների և ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծում դրանց ներառման աղյուսակը՝ այստեղ (PDF):

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ