25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արցախի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Թոմաս Ջեֆերսոնի անվան իրավագիտության դպրոցում

Մարտի 2-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը դասախոսություն է կարդացել Կալիֆորնիա նահանգի Թոմաս Ջեֆերսոնի անվան իրավագիտության դպրոցում (Thomas Jefferson School of Law):

ԼՂՀ ներկայացուցիչն անդրադարձել է Արցախի պետականության ձևավորմանն ու զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, բանակցային գործընթացին:Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին՝ միջազգային իրավունքի տեսանկյունից:

Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախում առկա զարգացումներին, ԼՂՀ քաղաքական և տնտեսական իրավիճակին և մի շարք այլ խնդիրների։

Արցախի ներկայացուցչի դասախոսությունը, որին մասնակցել են ինչպես դպրոցի հայկականուսանողական միության, այնպես էլ ուսանողական այլ միությունների ներկայացուցիչներ և իրավագիտության ոլորտի ուսանողներ և դասախոսներ, կազմակերպվել էր դպրոցի նախաձեռնությամբ։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ