25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Սա արդեն էլիտայի հեղափոխություն է /վիդեո/

Սահմանադրական  բարեփոխումներից հետո քաղաքական էլիտայի փոփոխությունն ու թարմացումը, պորտֆելների վերաբաշխումներն ու քաղաքական համաձայնագիրը ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, սպասելի էր.

‹‹Այն ընդդիմությունը, որն այժմ կա  մեր քաղաքական դաշտում, դասական իմաստով ընդդիմություն չէ: Իրավիճակը, որ հիմա ստեղծվել է, զարմանալի է: Սա որպես քաղաքագետ եմ ասում: Այս իրավիճակը կանվանեի քաղաքական էլիտայի հեղափոխություն››:

Քաղաքագետն ընդգծեց, որ, ամենայն հավանականությամբ,  փոփոխություններ ու պորտֆելների թարմացումներ կլինեն նաև հետագայում, բայց չցանկացավ անուններ նշել: Քաղաքագետն անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Քոչարյանը դեռ ունի համապատասխան եռանդ ու ուժ քաղաքականությանբ զբաղվելու համար, բայց միևնույն ժամանակ. ‹‹Այսօր նա քաղաքական դաշտում չի գործում, միայն ելույթներ է ունենում, տեսակետներ է հայտնում, որը լայն  քննարկումների առիթ է դառնում: Իսկ թե հետագայում ինչ կլինի››:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ