14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շատ հեշտ է խոսելը. Արմեն Աշոտյան

Այսօր մարտի 4-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել 130 երիտասարդներին ՀՀԿ անդամատոմսերի հանձնման արարողությունը։ Անդամատոմսերը նորագիր կուսակցականներին հանձնել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը։

Շնորհավորելով երիտասարդ կուսակիցներին՝ ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ տարվա ընթացքում մեծաթիվ երիտասարդներ են ցանկություն հայտնում անդամագրվելու ՀՀԿ երիտասարդական կառույցին։ ‹‹Մենք տարիների ընթացքում կարողացել ենք ձեռք բերել վստահություն, ցույց ենք տվել, որ երիտասարդների, երիտասարդական առաջարկների, ծրագրերի կողքին ենք։ Մեր շարքերն անընդհատ կարիք ունեն համալրման, նոր գաղափարների, նոր ծրագրերի, նոր դեմքերի։

Մեր կողքին միշտ տեղ ունեն ազնիվ, նվիրված, աշխատելու ցանկություն ունեցող երիտասարդները,- ասել է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով նաև, որ ՀՀԿ ԵԿ-ն ընդգրկված է կուսակցության բոլոր գործընթացներում,- ՀՀԿ-ում մեծ տեղ է տրվում եիտասարդական կառույցին, ինչը ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի վստահության արդյունքն է։ Եվ մենք բոլորս պետք է այնպես անենք, որ այդ վստահությունը չչարաշահենք, հակառակը՝ մեր աշխատանքով ու նվիրվածությամբ այդ վստահությունն օր օրի ավելացնենք››։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր խոսքում շեշտել է, որ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելը երբևէ չի դիտվել բացառապես սեփական առաջընթացի պարզունակ գրավական։ ‹‹Այն կարծրատիպերը, թե իշխանական կուսակցությունները բացառապես կարիերա անելու, առաջընթաց ապահովելու գործիք են, քաղաքական ընդդիմախոսության և իրականության պարզունակ ընկալման հետևանք են։

Իշխանության կուսակցության մաս կազմելը մեծ պատասխանատվություն է, որովհետև ակամա ստանձնում ես պատասխանատվություն երկրում իրականացվող գործընթացների, չլուծված խնդիրների նկատմամբ, դառնում ես այն հսկայական գաղափարական, քաղաքական, պատմական ժառանգության կրողը, որ տասնյակ տարիների ընթացքում կուտակել են այն գործիչները, որոնք մաս են կազմել այս կուսակցության։

Հանրապետական լինելը պատիվ է ու հպարտություն և՜ ինձ համար, և՜ այն մարդկանց, որոնք գիտակից ձևով են ընտրել այս քաղաքական ուժը։ Որքան ծանր է, այնքան էլ պատվաբեր հնարավորություն ունենալ լուծելու սեփական ժողովրդի խնդիրները։ Այդ խնդիրները լուծելու ճանապարհին շատ հեշտ է խոսելը։ Սակայն շատ կարևոր է, որ խոսքն ու գործը միմյանցից տարբերվեն բացառապես ժամանակային առումով և ոչ թե բովանդակությամբ։

Ես վստահ եմ, որ Հանրապետականի շարքերն ընդլայնվում են այն մարդկանցով, ովքեր կատարել են գիտակից ընտրություն››,- ասել է ՀՀԿ փոխնախագահը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ նորագիր երիտասարդները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մեծ թիմի հետ կկարողանան թեթևացնել մարդկանց հոգսը, տարբեր ոլորտներում լուծել խնդիրներ։

ՀՀԿ շարքերը համալրած Արգամ Արշակյանի կարծիքով՝ կուսակցական դառնալու համար պետք է բավականին խորությամբ մտածես, նոր միայն որոշում կայացնես. ‹‹Մոտ 10 տարի եղել եմ ՀՀԿ համակիր, տարբեր աշխատանքներով նպաստել եմ կուսակցության ծրագրերի իրականացմանը, և վերջնական որոշում կայացրի հատկապես ՀՀ Նախագահի վերջին ելույթից հետո։

Դա վերջին մի կաթիլն էր, որ կուսակցական դառնալու ցանկությունս ամբողջացրեց։ Կփորձեմ գիտելիքներս ու հնարավորություններս ի նպաստ բերել քաղաքական մեր ուժին››։

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ