15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչի վերջն էլ գալիս է․ Ֆիդել Կաստրոն խոսել է իր մոտալուտ մահվան մասին

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն զգուշացրել է իր մոտալուտ մահվան մասին, գրում է The Independent-ը։ «Շուտով 90 տարեկան եմ, շուտով կհեռանամ, ամեն ինչի վերջն էլ գալիս է»,- ասել է նա։ Կաստրոն ելույթ է ունեցել Կոմունիստական կուսակցության համաժողովին, նա հայտարարել է, որ գուցե սա իր վերջին ելույթն է, սակայն ինքը վստահ է, որ կուբայական կոմունիզմի գաղափարները […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի այցը Հայաստան, Վրաստան, Ադրբեջան հետաձգվում է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի` Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցը հետաձգվում է:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը: «Այցը հետաձգվել է, այս օրերին չի լինելու: Նա տարածաշրջան գալու է, բայց ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: Մենք տեղեկացել ենք գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակից և գիտեինք, որ տարածաշրջանային այցելությունը […]

‹‹Չի կարող ասել՝ կրեցի. ինքը լավ պեմզաբլոկ կարա կրի››. Հրազդանի շուրջ կրքերը չեն հանդարտվում /վիդեո/

‹‹Անկանխատեսելի  բան չկար: Այն տեխնոլոգիաները, որ  կիրառել են,  կրկին կիրառվեցին, ընտրակաշառք բաժանվեց: Ոչինչ չի փոխվել: Իշխանությունները ուզում էին իրենց ուժը պահպանել: Կայքերում էլ կա, գրված է՝ ինչ խախտումներ են եղել››, – ասաց Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Հրազդանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: ‹‹Հետո ամենաշատը կափսոսան նրանք, ովքեր ընտրակաշառք են վերցրել: Գագիկ Ծառուկյանն էլ […]

Բոլորը մոռանում են, որ Մոսկվան վերցրել Ղարաբաղը և հանձնել է Ադրբեջանին. Յարոմիր Շտետինա

Չաջակցել Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, նշանակում է աջակցել խորհրդային դաժան ազգային քաղաքականությանը: Դեռևս ապրիլի 13-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նման կարծիք էր հայտնել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող, ազգությամբ չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան: Հայաստան և Լեռնային Ղարաբաղ իր այցելության մասին և ղարաբաղյան հակամարտության մասին «Արմենպրես»-ը զրուցել է եվրապատգամավորի հետ: Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղաաբաղի վերաբերյալ […]

Հերթը ձերն է, պարոնայք

Ծանր ջրբաժանի առաջ ենք կանգնած: Ով կարողանում է տեսնել՝ կտեսնի: Հիմա ավելի, քան ապրիլի սկզբին, միասնություն է պետք: Ապրիլի սկզբին միասնությունը եկավ ներքևից. հերթը ձերն է՝ պարոնա՛յք, հիմա միասնությունը պիտի վերևից գա: Դրսի դեմ ամուր մեջքով են կանգնում: Անկարող, մակերեսային, թաքնվող, որևէ լեզվով չխոսացող, որևէ լեզվով միտք չունեցող, ձևի մեջ երբեք բովանդակություն չդնող, բովանդակություն ստեղծելու […]

Լավրովը Հայաստան է գալիս կոնկրետ առաջարկներով /վիդեո/

Այսօր կեսօրն անց Երեւանում կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՄԽ համանախագահող երկրներից ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ուղերձները պաշտոնական մակարդակով հայտնի կլինեն թերեւս միայն ամենաբարձր մակարդակներում: Մինչ այդ հանրային-քաղաքական շրջանակներն ու մամուլը շարունակում է վերլուծել. Ղարաբաղաադրբեջանական սահմանին 4-օրյա պատերազմին հետեւած մոսկովյան միջամտությամբ հրադադարից հետո ԼՂ կարգավորման շուրջ տարատեսակ ազդակներ են շրջանառվում մասնավորապես ռուսական մամուլում: Ինչ է բերում […]

ԼՂ-ի շուրջ ռուսական պլանը. 168 Ժամ

Այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա այսօրվա այցի մասին հայտարարվել էր ապրիլյան պատերազմի ամենաթեժ օրերին` Լավրովի` Բաքու կատարած այցի ընթացքում: Դա այն այցն էր, որը կազմակերպվեց ժամերի ընթացքում, որպեսզի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Երևան կատարած այցը չհամարվի պարիտետի խախտում «ռազմավարական դաշնակից» երկրի և մի երկրի միջև, որին Ռուսաստանն անվանում է […]

Լավրովն իր հետ Երեւան է բերում ԼՂ կարգավորման փաթեթ. Հրապարակ

Այսօր Երեւան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Բնականաբար` առիթը Ղարաբաղն է, ավելի ճիշտ` պատերազմը եւ խնդրի խաղաղ կարգավորումը: Ըստ որոշ աղբյուրների` նա իր հետ բերում է խնդրի լուծման ռուսական առաջարկը` գուցե մի ամբողջական փաթեթ, ինչը, թերեւս, Մադրիդյան եւ Կազանյան փաստաթղթերի մոտիվներով է կազմվել: Թվում է` ծնունդով հայ /հայրական ազգանունը Քալանթարյան /Լավրովը պետք է հայամետ […]

Քոչարյանը կորցրել է. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Ռ. Քոչարյանը կորցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած բաժնեմասը: Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել նաեւ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Վերջինս հերքեց, որ նման բան կարող է լինել: «Ինչ-որ բան կորցնելու համար պետք է այն ունենալ: Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերությունում բաժնեմաս չի ունեցել»,-պատասխանեց Սողոմոնյանը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ինչ հարց լուծեց Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Որն էր Սերժ Սարգսյանի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի նպատակը: Բացի զինվորականների պարգևատրումից, ինչն իհարկե նրանք լիովին վաստակել են, և բացի հոսպիտալ և զորամասեր այցելությունից, Սարգսյանի այցի մնացյալ հատվածները մնացել են ընդհանուր ձևակերպումների ներքո: Մինչդեռ ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ Սարգսյանի ղարաբաղյան այցն ինչ-որ բանով պետք է տարբերվեր նախորդ այցերից, առաջին հերթին իր քաղաքական կշռի իմաստով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի