Որն է հաջորդ քայլը. Ժողովուրդ
Այսօրվա նիստում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոս- տանջյանի եւ Հրանտ Բագրատյանի’ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի եզրակացության մեջ նշված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջել քննարկումների արդյունքներովհաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»: ՛Նախագծի քննարկմանը հարակից զեկուցմամբ հանդես է գալու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Դատելով որոշակի ազդակներից’ ՀՀ իշխանությունները պատրաստվում են այս գործընթացը հասցնել մինչեւ Ազգային ժողովի լիագումար նիստ` փորձելով այս, ըստ էության, վերջին խաղաքարտը միջազգային քաղաքական կենտրոնների հետ բանակցությունների ընթացքում մինչեւ վերջ խաղարկել:
Եվ այստեղ ողջ հարցն այն է, թե ինչ է լինելու, եթե այդ խաղարկումը ցանկալի արդյունքը չտա, եւ Հայաստանի իշխանություններն արդեն ստիպված լինեն ավարտին հասցնել իրենց սկսած այս գործընթացը’ճա- նաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Հիշենք, որ ապրիլյան սրացումներից հետո Սերժ Սարգսյանը նման հեռանկարի մասին խոսեց ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ’ զգուշացնելով սակայն, որ Հայաստանը կգնա նման քայլի, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսի:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: