14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լռություն փոթորիկից առաջ. Հրապարակ

«Ինչպե՞ս է իրավիճակը ռազմաճակատում, հարցրինք ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին։ «Այս պահին և նախորդ օրը հարաբերականորեն հանգիստ է»։ Լռություն՝ փոթորիկից առաջ։ «Գուցեև, բայց նաև հնարավորություն՝օպերատիվ ձևով առաջին գիծն սպասարկելու, ուղղությունները ճշտելու, խնդիրները հասցեականացնելու համար, այս պահին ակտիվ հանդիպումներ են ընթանում զոհվածների, տեղահանվածների ընտանիքների հետ, կատարվում է ընդհանուր վնասների գնահատում֊ճշտում, ինչ-որ մասով՝ նաև արդեն իսկ փոխհատուցում՝թե գումարային, թե գույքային, թե մնացյալ պարամետրերով, որ ընտանիքն ինչի կարիք ունեցավ՝մինչև վերջ ապահովվելու է»։ Ղարաբաղո՞ւմ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Այո, դեռ այստեղ է, սակայն այս երեկո հետ կգա Հայաստան»։ Հանդիպե՞լ եք նրա հետ։ «Այո, շփվել-զրուցել ենք, բայց ոչ տետատետ»։ Ձեր կուսակցության, թե՞ վարչապետի մակարդակով։ «Ոչ այն, ոչ մյուս՝ ընդհանուր «մակարդակում», առանձին ֆորմատ էր»։ Արցախում ինչպե՞ս են վերաբերվում այդ այցին։ «Մենք ողջունում ենք իր այդ քայլը»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ