03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ գրասենյակը Թաթոյանի համար հարազատ միջավայր է

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսօր մարդու իրավունքների պաշտպանի անձնակազմին ներկայացրին նորընտիր օմբուդսմենին՝  Արման Թաթոյանին: Թաթոյանը նշեց,  որ ինքն աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ուստի այդ միջավայրն իրեն հարազատ է: Հերմինե Նաղդալյանը դրական կարծիքներ հնչեցրեց Թաթոյանի մասին՝ նշելով.  «Եվ նրա կրթական, և աշխատանքային կենսագրական տվյալները բազմաթիվ անգամներ  քննարկվել […]

Բերել, տարբեր բաներ իրար եք միացրել. Հրանտ Բագրատյան

Այսօր Ազգային ժողովում  քվեարկեց ու անցկացրեց «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը արձանագրեց, որ որ, ըստ էության, այս օրենքն ընդհանրապես տուրքի մասին չէ. «Բերել, տարբեր բաներ իրար հետ միացրել եք, անունը դրել եք տուրք: Դե որ այդպես է՝ Մուշն ու Վանն էլ միացրեք իրար»: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյաննը, չհամաձայնելով այս […]

Ռուս-թուրքական լարվածության հետ կապ չկա

«Արտոնյալ վարկով Ռուսաստանից գնված զինատեսակների ցուցակի հրապարակումը որեւէ առնչություն չունի ռուս-թուրքական լարվածության հետ»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  հայտարարեց  Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Մինասյանը  անդրադարձը առնչվում էր  այն մեկնաբանություններին, թե այդ ցուցակների հրապարակմամբ Ռուսաստանը փորձում է ազդել Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա: «Բոլորի համար զարմանալի էր, թե ինչու է ռուսական կողմը բացահայտել, թե ինչ տեսակի զենք […]

Այսօր կստորագրվի ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը

Այսօր ստորագրվելու է ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ Ռուստամյանի՝ հուշագիրը ստորագրվելու է օրվա երկրորդ կեսին: հուշագրի վերաբերյալ լրագրողները հարցեր հնչեցրին, սակայն Ռուստամյանը չպատասխանեց դրանց. «Թողե՛ք հրապարակվի: Ամենայն հավանակնությամբ՝ օրվա երկրորդ կեսին կլինի», – ասաց Արմեն Ռուստամյանը:  

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ կունենա Բեռլինի համալսարանում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 24-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Փետրվարի 25-ին ԱԺ փոխնախագահը Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կմասնակցի «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախատեսվում են Էդուարդ Շարմազանովի հանդիպումները Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի եւ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի […]

Թուրքիայի և Բուլղարիայի միջև լարվածությունը վերաճել է դիվանագիտական սկանդալի

Բուլղարիայի արտգործնախարարությունը անցանկալի անձ է ճանաչել Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ, Թուրքիայի կրոնի հարցերով վարչության աշխատակից Ուղուր Էմիրօղլուին` պահանջելով վերջինիցս լքել երկիրը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` բուլղարական կողմը որպես հիմնավորում նշել է Էմիրօղլուի` դիվանագիտական պարտականություններին չհամապատասխանող գործողություններ իրականացնելը:  Իսկ բուլղարական լրատվամիջոցները գրել են , որ պատճառը Էմիրօղլուի միջամտությունն է Բուլղարիայի ներքին […]

Իրանցիների ատելությունը թուրքերի հանդեպ հազարամյակի պատմություն ունի

Նախորդ հազարամյակի ընթացքում երկու հարևան իսլամական պետությունների՝ Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունները տատանվել են խաղաղ գոյակցության և բացահայտ պատերազմի միջև: Այս երկու պետությունների բնակիչները ունեին ոչ միայն էթնիկական և լեզվական տարբերություններ, այլև բաժանված էին իրենց իսլամական հավատքով. պարսիկները շիա էին, իսկ թուրքերը՝ սունի: Իրանի և Թուրքիայի միջև այս բաժանումները շարունակվում են մինչ օրս: Շատ […]

Հայտնի է ՀԷՑ-ի վաճառքի գինը.ՀԺ

«Թեպետ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը մի քանի անգամ նշել է, որ ՀԷՑ-ի առքուվաճառքի գինն առևտրային գաղտնիք է և հրապարակման ոչ ենթակա, այնուամենայնիվ, էլցանցերի անցյալ տարվա 9 ամսվա հաշվետվությունը որոշակի լույս է սփռում այս հարցի վրա։ Ըստ այդ հաշվետվության ՀԷՑ-ի 25% բաժնետոմսերի համար Սամվել Կարապետյանի  ընկերությունը  վճարել Է 8,25 մլն դոլար։ «Եթե այս թիվը բազմապատկենք […]

Հայոց ցեղասպանությունը ներառվել է ԱՄՆ Միչիգան նահանգի կրթական ծրագրում

ԱՄՆ Միչիգան նահանգում Հայոց ցեղասպանությունն այսուհետ կներառվի դպրոցական դասագրքերում: ԻAsbarez-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին Միչիգանի պալատը անցկացրել է օրենք, որովք Հայոց ցեղասպանությունը ներառվել է հանրային դպրոցների կրթական համակարգում:

Ժամերի հարց է

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շուրջ բանակցությունները ավարտին են մոտեցել` վերջնականապես հանգուցալուծելով իշխող քաղաքական ուժի կողմից Դաշնակցությանը տրվելիք պորտֆելների, ինչպես նաեւ ոլորտ առ ոլորտ համագործակցության եզրերի շուրջ հստակեցումները: Henaran.am-ի  հավաստի տեղեկություններով` քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրումը ժամերի հարց է: Ըստ ամենայնի` մինչեւ օրվա վերջ պաշտոնապես կազդարարվի համաձայնագրի ստորագրման մասին: Հիշեցնենք, «Քաղաքական համագործակցության հուշագիր ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև» փաստաթղթով իշխանական լծակները կվերաբաշխվեն: Դավիթ Լոքյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի