«Անալիտիկ» կայքի տնօրենը խոստանում է սկանդալային բացահայտումներ անել պաշտոնյաների մասին. Ժողովուրդ
«Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը շորթման կասկածանքով նախօրեին ձերբակալել Է «Անալիտիկե կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին և նրա աշխատակցին։ Նրանք մեղադրվում են Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից 300 հազար դրամ շորթելու մեջ։ Մինչ լրատվական դաշտը երեկ ողջ օրը փորձում Էր հասկանալ, թե ինչ Է տեղի ունեցել, երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ այս պատմության հետ կապված հերթական միջգերատեսչական բախումն Է սկսվել։
Բանն այն Է, որ դեպքը բացահայտել Է ոստիկանությունը և ամբողջական փաթեթով այն տրամադրել Է ՀՀ քննչական կոմիտեին, որն Էլ երեկ սկսել Է քննել քրեական գործը, սակայն երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գործը պահանջել Է հանձնել իրեն։ Նա կորոշի՝ ում վստահել այս գործի քննությունը։ Իսկ այս պատմությունը կարող Է հեռու գնացող զարգացումներ ունենալ։
Ըստ լուրերի՝ ձերբակալված տնօրենը խոստացել Է թվարկել բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնց հետ համագործակցել Է, և որոնք իրեն ուղղորդել են։ Այլ կերպ ասած՝ այս գործը կարող Է ներիշխանական լուրջ աղմուկի առիթ դառնալ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: