26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն այս անգամ կուրծք չի ծեծել /վիդեո/

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում առաջին անգամ Ադրբեջանը չփորձեց կուրծք ծեծել ու պնդել, թե  նախահարձակ չի եղել, քանի որ փաստերն ավելի զորեղ են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանն ընդգծեց՝ Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան ունեն արբանյակային հետախուզության տվյալներ, և անիմաստ կլիներ, որ  ադրբեջանական կողմը ստեր,  ասեր՝ Հայաստանն է […]

Ինչո՞ւ մերժվեց «Կազանյան փաստաթուղթը»

«Հետաքրքրական է, որ 2011 թվականին, երբ թվում էր, թե կողմերն այդքան մոտ էին Կազանում ընդհանուր սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի ընդունմանը, դրա շուրջ աղմուկն այդքան մեծ չէր: Այսօր, երբ Հայաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Ադրբեջանի ապրիլյան գործողությունները, «բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ», այսինքն՝ կողմերն այս պահին, Ադրբեջանի պատճառով, հեռացել են ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության […]

ՀԱԿ-ը հրաժարվեց /վիդեո/

ՀԱԿ-ն այլևս չի մասնակցի  Ընտրական օրենսգրքի քննարկումներին:  Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ‹‹Խոսքը վերաբերում է նրան, որ հանրության աչքի առաջ անցկացրինք բանակցություններ, բայց  իշխանությունը որևէ հարցում չզիջեց: Մենք նպատակահարմար չենք գտնում նման իրավիճակում քննարկել Ընտրական օրենսգիրքը: Այս հարցը պետք է լուծվեր կոնսեսուսի հիման վրա,  ընդ որում՝ կոնսեսուսի գաղափարը կարևորվում […]

Բակո Սահակյանն ընդունել է ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին […]

ԼՂՀ ճանաչումը մոտ է

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման պահը մոտ է։  Այսօր այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է «Քալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։ Նա հիշեցրել է, որ ԼՂՀ անկախությունն արդեն ճանաչել է ԱՄՆ 7 նահանգ, ինչպես նաեւ Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգը։ «Սակայն այստեղ մի խնդիր կա. օտարերկրացիներն ասում են, որ Հայաստանը ինքը […]

Պատգամավորը՝ ԱԳ նախարարին

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր`  ԱԺ նիստի ընացքում, դժգոհեց ՀՀ ԱԳ նախարարության աշխատանքից: «Այս ծանր օրերին, երբ նաև Նալբանդյան-Լավրով հանդիպումն էր ընթանում, մենք ավելի շատ ինֆորմացիա ստանում էինք ռուսական մամուլից, քան թե մեր», – ասաց Քոքոբելյանը: Պատգամավորն ընդգծեց՝ հավանաբար ԱԳՆ-ն հարմար չի գտել, որ  որոշ բաներ հրապարակվեին: «Առաջարկում և պահանջում եմ, որ արտգործնախարարն առնվազն երկու […]

Ցեղասպանության ժխտման դեմ պայքարը չի դադարի․ Վալերի Բուայե

Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն երեկ՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության տարելիցին գրառում է կատարել սոցկայքի իր էջում։ Նա գրել է, որ  կորստի ցավը չի անցել եւ «101. Ցեղասպանություն» գրությամբ լուսանկար է հրապարակել։ «101 տարի անց ցավը մնում է։ Պայքարը Ցեղասպանության ժխտման դեմ չի դադարելու: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքը անհրաժեշտություն է ու հրատապ»,- գրել […]

«Իմ սիրելի ադրբեջանցի բարեկամներ » . հերթական աբսուրդը

«Ներազգային ազատագրական շարժման» առաջնորդ, հայրենիքը դավաճանած և Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը երրորդ երկիր տեղափոխվելու հետո էլ շարունակում է Ադրբեջանին մեսիջներ ուղարկել: Haqqin.az-ի  փոխանցմամբ՝ Վահան Մարտիրոսյանը այս բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկել. «Իմ սիրելի ադրբեջանցի բարեկամներ: Առաջին հերթին, կցանկանայի իմ և ընտանիքիս անունից անկեղծորեն շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության ու հյուրասիրության համար, որոնք ինձ ցուցաբերվել են […]

Երեւանը` Թուրքիայի նախագահին

Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների` հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ։ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել` հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության: Թուրքիայի ժխտողական կեցվածքն ավելի է մեծացնում հայ և թուրք […]

Մեր զինվորը երեկոյան 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերը տեսանելիություն ապահովող համապատասխան սարքեր. Բագրատյան

«Մենք զոհեր ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան  8-ից հետո չի տեսնում, չունի գիշերը տեսանելիություն ապահովող համապատասխան սարքեր:  Հասարակ կապը չկա, որ կար 90-ականներին»,- ԱԺ նիստի ընթացքում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բագրատյանն ընդգշեց՝   կան խնդիրներ, որոնք հարկ է քննարկել ու պարզաբանել: «Շտաբի պետին հրավիրենք, տեսնենք` ինչ է կատարվում: Տասնյակներով ջիպերը դրվում են մարդկանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի