14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բարեգործությունն այն է, երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախ ձեռքը. Արամ Մանուկյան

Այսօր ԱԺ-ում Արամ Մանուկյանը հայտարարեց՝ ժամանակն է, որ Հայոց ցեղասպանությանը վերաբեղրող պաստառները, գովազդային հոլովակները հանվեն  ու դրանց փոխարեն մարդիկ տեսնեն մայիսյան փայլուն հաղթանակները հավաստող նկարներ ու հոլովակներ:

Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև բարեգործությանը ու դրա լուսաբանման ձևին:

«Ռաբիսը հասել է արդեն բանակ: Տոպրակ են տալիս զինվորներին,  հետո նայում, թե ինչպես են նկարահանում այդ ամենը:  Բարեգործությունն այն է, երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախ ձեռքը: Բարեգործություն անողը չպիտի նվաստանի մարդկանց», – ասաց Արամ Մանուկյանը ու շեշտեց՝ ԶԼՄ-ները ևս պետք է կարողանան ճիշտ լուսաբանել բարեգործությունը:

Արձագանքելով Արամ Մանուկյանի ելույթին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովն ասաց. «Մենք լիովին համաձայն ենք Ձեր ասածներին: Բարեգործությունը  պիտի զուսպ լինի ու անտեսանելի. դա միայն մարդու խղճի ու Աստծո գործն է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ