15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չի՛ կարելի հատուկ վերաբերմունք ցուցաբերել և ոչ մեկի նկատմամբ. Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին Լևոն Զուրաբյանը հայտարարեց՝ կոռուպցիան ու իշխանական լծակների օգտագործումը աղետ է, և դա արտացոլվեց հատկապես ապրիլյան պատերազմական օրերի ընթացքում:

«Անցյալ շաբաթ արձագանքելով հասարակության մեջ առկա տրամադրություններին՝ վարչապետն անդրադարձավ այս խնդրին ու ժողով հրավիրեց: Մենք մերժել ենք այդ հրավերը: Մենք առաջարկել ենք ընդունել հակամենաշնորհային օրենսդրության փաթեթ:

Մինչդեռ, իշխանությունների քայլերը չեն վկայում կոռուպսիայի դեմ պայքարելու կամքի մասին», – ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա շեշտեց՝ «Հրազդան-ցեմենտ»-ին արտոնություն տալու՝ իշխանությունների որոշումը ցույց տվեց՝ հատուկ վերաբերմունք  կա ոմանց նկատմամբ, այս պարագայում՝ Միքայել Բաղդասարովի:

Լևոն Զուրաբյանն ասաց՝ իրենք դեմ չեն, որ հարկ եղած դեպում արտոնություն տրվի որոշ  գործարանների, բայց արտոնություն տալիս հարկ է նայել դրա ծավալներին ու ստեղծված իրավիճակին,  և վերջապես,  չի կարելի հատուկ վերաբերմունք ցուցաբերել և ոչ մեկի նկատմամբ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ