ԱԺ նիստին` ուղիղ միացում

Այնքան դանդաղ ընթացքի մեջ ենք, այնքան քիչ բան է մեզանում ստեղծվում, որ ցանկացած նոր բան ոգեւորություն է առաջացնում, նոր ծնունդը ոդջունելու ցանկություն։ Վերջին մեկ տարին շարունակ խոսվում էր, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Փողերի լվացման մեղադրանքը հազիվ թոթափած Օսկանյանի համար, անշուշտ, հեշտ չէր թոթափել նաեւ այդ քրեական հետապնդման ընթացքում […]
Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնանկ է արվել։ Սակայն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն հերքել է այդ լուրերը։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սահակաշվիլիի պաշտոնանկության մասին լուրերը կեղծ են ու իրականությանը չեն համապատասխանում։
Միջինացված թուրքի մտածելակերպը ամենուրեք նույնն է, իրենք վստահ են, որ. «Ցանկացած քիչ, թե շատ նորմալ մարդ չի կարող ընկալել իրենց ստորության էությունը, քանի դեռ այն տևական ժամանակով չի ճաշակել»: Այսպես, նորմալ մարդուն գրեթե անհասանելի է այն, որ բարձրակարգ մարզիկը կարող է, իր ձեռքով հակառակորդի պարանոցից բռնելով, ուժգին դեպի իրեն ձգել վերջինիս գլուխը և հետո վայնասուն […]
Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը որոշեց «խայծ» նետել քաղաքական դաշտ և պարզել, թե հասարակական-քաղաքական ինչպիսի վերաբերմունք կա իր հանդեպ։ «Խայծը» Վարդան Օսկանյանն է՝ իր նոր կուսակցությամբ։ Սա կարելի է ասել, ստուգարք է, որը հաջող հանձնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կմտնի ակտիվ քաղաքականություն: Երեկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վարդան Օսկանյանը չցանկացավ առայժմ «խաղաքարտ» բացել ու […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ այսօրվանից Սիրիայից ռուսական զորքերը դուրս կբերվեն։ ՌԴ նախագահը երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ասել է, իրենց զորքերի եւ Պաշտպանության նախարարության առջև դրված առաջադրանքներն ամբողջությամբ կատարված են Սիրիայում: «Այդ իսկ պատաճառով հրամայում եմ մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական զորքերը դուրս բերել»,- […]
Սերժ Սարգսյանի պատվին Վ. Պուտինի տված ճաշի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ։ Պուտինն ասել է, որ հանձնարարականները տրված են, ու ոչինչ չի խանգարում գազի գինը վերանայելուն։ Ի դեպ, մոսկովյան այցի ընթացքում երկու երկրների էներգետիկայի նախարարները պայմանագիր են ստորագրել՝ ընդամենը մեկ եռամսյակի համար գազի գինը պահպանելու շուրջ, իսկ լավատեղյակները չեն բացառում, որ ապրիլի 1-ից կգործի նոր սակագին, որը կլինի բավականին […]
Օսկանյանը ոչ թե դիվանագիտություն, այլ փարիսեցիություն է անում, երբ, չբացառելով Քոչարյանի մասնակցությունն իր կուսակցությանը /թերեւս, որպես խորհրդի անդամ/, ասում է. -Քոչարյանի հետ երբեք համատեղ ծրագերրի մասին խոսք լինել չի կարող: Չէ` հա… սուտն էլ պետք է լավ փաթեթավորել, թե չէ ստի զռռոցից ականջներս այրվեց: Եւ ուստի` Հենց միայն նման մեկնարկը` ֆիասկոյի էներգետկա է… Չէ` քաղաքականությունը հնարավորի […]
Վրաստանի իշխանական վերնախավում սեքս-սկանդալ է հասունացել։ Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնք գաղտնի են նկարահանվել։ Տեսանյութերի «գլխավոր հերոսները» վրացի քաղաքական գործիչներն են, տարածվել է նրանց ինտիմ բնույթի կյանքը։ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է այդ տեսանյութերին։ Նա հայտարարել է, որ սեքսով զբաղվելն ամոթ չէ, ամոթ է այն, որ ինչ-որ մեկը գաղտնի նկարահանում ու տարածում է ուրիշների […]
Լուսանկարում` Մոնթեն, Ռոբերտ Քոչարյանը, Բակո Սահակյանը, Սամվել Բաբայանը: