Օղուլ, դու էդ ինչ սութասան սրիկա ես
Լսեցի Սերժ Սարգսյանի ինքնաթիռային ասուլիսը: Շատ նոր բան չիմացա, ինչը հասկանալի է: Երկու ֆրագմենտ այնուհանդերձ, ուշադրությունս գրավեց: Էդ որ Ալիեւն ասել է` ապրիլին իրենք չեն սկսել: Ճիշտն ասած, հենց միայն այդ միտքը ողջ հանդիպումը դարձնում է աննպատակ:
Բայց եւ` համանախագող երեք երկրներն էլ` էնտեղ նստած իրենց ԱԳ նախարարներով ունեն արբանյակային կապ, եւ գիտեն` ով է սկսել: Ապուշի տեղ է դրել նրանց Ալիեւը: Եթե` ոչ, ինչու որեւէ մեկը չի ասել.
-Օղուլ, դու էդ ինչ սութասան սրիկա ես:
Սա մեկ: Հետո էլ` էդ Ալիեւը հեչ տղա չէ: Փախել ես Բայդենի մոտից, Վաշինգտոնից վազելով հասել ես Բաքու, սկսել կրակել, հիմա էլ քեզ ըտենց ես պահում: Բա քո զինվորը ոնց կհաղթի էդ պատերազմում, այ ուզուն ախմախ:
Ասուլիսի մյուս ֆրագմենտը կորցրած տարածքների ֆրագմենտն էր. ՍՍ-ն ասաց., ով խոսում է այդ մասին, թող ինքը գնա գրավի էդ տարածքը:
Հ.Գ. Ժիրոն այլընտրանք չունի: Պիտի գնա-գրավի… Տեսնենք:
Կարմեն Դավթյան